482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+18
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ն Հայաստանին ժամանակ կտա՝ «Հազարամյակի մարտահրավերներ» կազմակերպության հետ համագործակցությունը վերսկսելու համար
17:51
07 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ն Հայաստանի նոր ղեկավարությանը ժամանակ կտա՝ «Հազարամյակի մարտահրավերներ» կազմակերպության հետ համագործակցությունը վերսկսելու համար, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը։

Մարտի 12-ին Կոնգրեսում ելույթ ունենալիս ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի համատեքստում հայտարարել էր, որ հանրապետությունը բնակչության մեկ շնչի հաշվով «աշխարհի այդ հատվածում» ամերիկյան օգնության խոշորագույն ստացողն է և Երևանում արտակարգ դրություն մտցնելը բացասաբար է անդրադարձել նաև այդ օգնության մի շարք ծրագրերի վրա։ Նրա խոսքով, Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելը հանգեցրել է նրան, որ ԱՄՆ-ն ստիպված է եղել դադարեցնել ծրագրերի մի մասի իրականացումը։

2006թ. մարտի 27-ի պայմանագրով նախատեսվում էր, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ընկերությունը հինգ տարվա կտրվածքով Հայաստանին հատկացնելու է 235,65 մլն. դոլար՝ ոռոգման համակարգերը և համայնքային ճանապարհները վերականգնելու ծրագրերի իրականացման համար։ 2007թ. հանրապետությանն արդեն հատկացվել էր 11 մլն. դոլար։

«Սակայն մենք վարչակազմին ժամանակ կտրամադրենք, որպեսզի տեսնենք, թե Հայաստանը որ ուղիով կընթանա»,- ասաց Փենինգտոնը։ Այս կապակցությամբ նա հույս հայտնեց, որ ԱՄՆ-ն կարող է աշխատել Հայաստանի նոր կառավարության հետ՝ երկիրը դեպի ժողովրդավարական զարգացման ուղի վերադարձնելու համար։

Նա հիշեցրեց, որ «Հազարամյակի մարտահրավերներ» կազմակերպության ղեկավար, դեսպան Ջոն Դանիլովիչը նամակ էր ուղարկել, որում մտահոգություն էր հայտնել ժողովրդավարության ուղուց շեղվելու կապակցությամբ։ «Նամակում հստակ նշված է, որ եթե միտումները չփոխվեն, ապա, հնարավոր է, ֆինանսական հատկացումները դադարեցվեն»,- ասաց Փենինգթոնը։

Միաժամանակ դիվանագետն ասաց, որ նույնիսկ մինչև այդ իրադարձությունների զարգացումը մի շարք ցուցանիշներով Հայաստանի ընդգրկումը ծրագրում արդեն սպառնալիքի տակ էր, մասնավորապես, հետևյալ կետերով՝ արդար կառավարում, խոսքի ազատություն և ժողովրդավարական կառույցներ։ «Այդ պատճառով երկրին հարկավոր է աստիճանական զարգացման բավարար ճանապարհ անցնել»,- ասաց նա։

ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանն իր լիազորությունները կստանձնի ապրիլի 9-ին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: