482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի Մամոգրաֆիայի կենտրոնում 1997-2008թթ. հետազոտվել է 150 հազ. կին
16:57
07 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Առողջության հայ-ամերիկյան կենտրոնում (Մամոգրաֆիայի կենտրոն) 1997-2008թթ. ընթացքում հետազոտվել է մոտ 150 հազ. կին, որոնցից 5 տոկոսի մոտ ախտորոշվել է կաթնագեղձի քաղցկեղ, հաղորդեց Կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը։

Նրա խոսքով, հետազոտված կանանց 75 տոկոսի մոտ հայտնաբերվել են տարբեր տեսակի բարորակ ուռուցքներ։ Կենտրոնի գործունեության 10 տարիների ընթացքում, տնօրենի տվյալներով, հիվանդները ստացել են 1500 սիլիկոնային պրոթեզ։

Հակոբյանը հաղորդեց, որ միջինը ամեն օր կենտրոն է հաճախում 60-70 մարդ։

«Տարեցտարի մեզ մոտ աճում է հիվանդների թիվը, ինչի հետևանքով ավելանում է նաև հայտնաբերված հիվանդությունների թիվը։ 150 հազարը բավական լուրջ թիվ է այնպիսի փոքր երկրի համար, ինչպիսին Հայաստանն է, սակայն, իհարկե, ցանկալի կլիներ, որ այդ թիվը մեծանար վաղ ախտորոշման հաշվին»,- ասաց Հակոբյանը։

Նա նշեց, որ Կենտրոնն ակտիվ քարոզչություն է անցկացնում, որպեսզի Հայաստանի բոլոր կանայք տարին գոնե մեկ անգամ կանխարգելիչ հետազոտություն անցնեն։

«Մենք բոլոր կանանց կոչ ենք անում հետևել իրենց առողջությանը, առավել ևս, որ հետազոտությունը շատ թանկ չէ։ Որքան շատ կանայք դիմեն մեզ, այնքան ավելի շատ կյանքեր մեզ կհաջողվի փրկել»,- ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով, թեև հետազոտության ընդհանուր արժեքը կազմում է 70 դոլար, հիվանդները վճարում են 11 հազար դրամ (մոտ 36 դոլար), գումարի մյուս մասը վճարում են կենտրոնի հիմնադիրները։ Անվճար ծառայություններ են մատուցվում նաև հաշմանդամներին, բազմազավակ մայրերին, ազատամարտիկների այրիներին, ինչպես նաև սոցիալապես անապահով կանանց։

«Ամենախոցելի խումբը 40-50 տարեկան կանայք են, որոնք պետք է պարտադիր կերպով պարբերաբար հետազոտվեն։ Իսկ այն կանայք, որոնց մոտ հարազատները տառապել են կաթնագեղձի ուռուցքից, պետք է հետազոտվեն՝ անկախ իրենց տարիքից»,- ասաց Հակոբյանը։

Նա նաև նշեց, որ կենտրոնը կանանց հետազոտություններ է կազմակերպում նույնիսկ Հայաստանի ամենահեռավոր գյուղերում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում։
 
2007 թվականին, նրա խոսքով, հետազոտվել է 8,2 հազ. մարդ, որի արդյունքում հայտնաբերվել է կաթնագեղձի քաղցկեղի 520 դեպք։

Առողջության հայ-ամերիկյան կենտրոնը (Մամոգրաֆիայի կենտրոն) հիմնադրվել է 1997թ.-ին։ Այն հագեցած է գերժամանակակից դիագնոստիկ սարքավորումներով։ Այնտեղ աշխատում են բարձրորակ մասնագետ-ռադիոլոգներ, որոնք վերապատրաստում են անցել ԱՄՆ տարբեր կլինիկաներում։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:47
16 Դեկտեմբերի 2017
Արձանագրությունների ստորագրումից հետո էլ, այսօր էլ գնդակը թուրքական կիսադաշտում է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի վերջին հայտարարության վերաբերյալ:
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։