483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+7
Եղանակը Երևանում
Հայ
Լեգենդար լեհ կոմպոզիտոր Կշիշտոֆոր Պենդերեցկու երաժշտությունը կհնչի Հայաստանում
16:46
07 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/.  Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում երկուշաբթի կսկսվի «21-ի հեռանկարներ» իններորդ երաժշտական փառատոնը՝ նվիրված լեգենդար լեհ կոմպոզիտոր Կշիշտոֆոր Պենդերեցկուն, հայտնեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

«Այնպիսի մեծ կոմպոզիտորի, ինչպիսին Պենդերեցկին է, ժամանումը Հայաստան իսկական իրադարձություն է հայ հասարակության համար»,-երկուշաբթի լրագրողներին ասաց Պողոսյանը։

Նրա խոսքերով, փառատոնի յոթ օրերը իսկական տոնական շաբաթ կդառնան հայ ունկնդրի համար։

Լեհ կոմպոզիտորն իր հերթին շնորհակալություն հայտնեց փառատոնի կազմակերպիչներին՝ իրեն Հայաստան հրավիրելու համար։

«Ես ուրախ եմ, որ Հայաստանում առաջին անգամ նման ծավալով կհնչեն իմ ստեղծագործությունները»,- ասաց նա։ Պենդերեցկին ավելացրեց, որ միշտ ցանկացել է այցելել Հայաստան, սակայն 70-80 թվականներին մի շարք խնդիրների է բախվել, որոնք խանգարել են նրա այցին։

Ընդ որում կոմպոզիտորը խոստովանեց, որ հայակական արմատներ ունի։

«Իմ տատը հայուհի է եղել, և այս այցը, կարելի է ասել, վերադարձ է դեպի տուն»,- ավելացրեց նա։

Խոսելով ստեղծագործական գործընթացի մասին՝ կոմպոզիտորն ասաց, որ դժվարանում է նկարագրել այն մեխանիզմը, որի շնորհիվ ծնվում է երաժշտությունը։

«Ես նման եմ Պիկասոյին, ով իր ողջ կյանքի ընթացքում նոր ստեղծագործական ուղիներ էր փնտրում, քայլում էր լաբիրինթոսով։ Ես ևս իմ լաբիրինթոսն ունեմ, որը հենց ես եմ ստեղծել»,- ասաց Պենդերեցկին։

Լեհ կոմպոզիտոր Պենդերեցկուն նվիրված «21-ի հեռանկարներ» փառատոնին կմասնակցեն հայտնի կատարողներ տարբեր երկրներից, այդ թվում՝ Գերմանիայից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Շվեյցարիայից, Լեհաստանից և Էստոնիայից։

Փառատոնին Հայաստանը կներկայացնի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, պետական ակադեմիական երգչախումբը, «Սերենադ» կամերային նվագախումը, «Հովեր» կամերային երգչախումբը, ինչպես նաև մենակատարներ Արամ Թալալյանը և Վահե Ռոստոմյանը։

Կշիշտոֆոր Պենդերեցկին լեհական երաժշտական ավանգարդի կոմպոզիտոր է, ծնվել է 1933 թվականին։ Ավարտելով Կրակովի Պետական բարձագույն երաժշտական դպրոցը՝ նա դարձել է բազմաձայնության և կոմպոզիցիայի պրոֆեսոր։

Պենդերեցկին միջազգային ճանչում ստացավ 1960-ին, երբ կատարվեց նրա՝ 52 լարային գործիքների համար գրված «Ողբ Հիրոսիմայի զոհերի հիշատակին» ստեղծագործությունը։

Իր ստեղծագործական ճանապարհին նա գրել է 4 օպերա, 7 սիմֆոնիա, 10 գործիքային կոնցերտ, 13 ստեղծագործություն նվագախմբի համար, մի շարք երգչախմբային, վոկալ և կամերային ստեղծագործություններ։

Պենդերեցկին Գրեմմիի եռակի, Էմմիի երկակի դափնեկիր է։ Իր կառավարության կողմից պարգևատրվել է 11 բարձրագույն պարգևով։

Լեհ կոմպոզիտորը նաև Մոսկվայի կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր է, 12 համալսարանների պատվավոր դոկտոր, Բավարիայի գեղեցիկ արվեստների ակադեմիայի անդամ, Լոնդոնի երաժշտական թագավորական ակադեմիայի, Ամերիկայի արվեստների ակադեմիայի պատվավոր անդամ։

«21-ի հեռանկարներ» իններորդ միջազգային երաժշտական փառատոնն անցկացվում է Հայաստանի ընտրված նախագահ Սերժ Սարգսյանի հովանավորությամբ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։