482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսական «Բիլայն» ընկերությունը Հայաստան է ներմուծել իր ապրանքանիշը
16:12
07 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Ֆիքսված և բջջային կապի ծառայություններ մատուցող «ԱրմենՏել» ՓԲԸ-ի սեփականատեր ռուսական «ՎիմպելԿոմ» ընկերությունը երկուշաբթի օրվանից Հայաստան է ներմուծել իր ապրանքանիշը։

«Այսօրվանից «ԱրմենՏելը» իր բաժանորդներին կներկայանա նոր ապրանքանիշով՝ «Բիլայն»»,- նոր ապրանքանիշի շնորհանդեսի ժամանակ հայտարարեց ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով «ՎիմպելԿոմ» ընկերության գործադիր փոխնախագահ Դմիտրի Պլեսկոնոսը։

Նրա խոսքով, Հայաստանի միակ երկիրն էր, որտեղ «ՎիմպելԿոմը» ներկայացված չէր «Բիլայն» ապրանքանիշով։

«Նոր ապրանքանիշի թողարկումը նոր հնարավորություններ է բացում և ընկերության առջև նոր խնդիրներ է դնում։ Մեր առաքելությունն է՝ օգնել բաժանորդներին իրենց հանգիստ զգալ ժամանակի և տարածության մեջ»,- ասաց Պլեսկոնոսը։

Նա հաղորդեց, որ վերապրանքանիշավորումը տարածվելու է ինչպես ֆիքսված, այնպես էլ բջջային կապի վրա։ Պլեսկոնոսն ավելացրեց, որ տվյալ պահին ընկերությունը ծանոթանում է նոր ապրանքանիշի թողարկման տեխնիկական հնարավորություններին։ Մասնավորապես, նրա խոսքով, բաժանորդները կարող են ապրանքանիշը փոխել ընկերության ցանկացած գրասենյակում, բացի այդ, ապրիլի կեսերից կհայտնվեն նոր ՍԻՄ-քարտեր, որոնք ակտիվացնելուց հետո բաժանորդների մոտ կհայտնվի «Բիլայն» ապրանքանիշը։

Իր հերթին «ՎիմպելԿոմ» ընկերության վաճառքի և մարկետինգի գծով փոխնախագահ Քենթ Մաքնիլին հայտարարեց, որ ԱՊՀ շուկան ընկերության համար կարևոր է, քանի որ, նկատի ունենալով բջջային կապի հասանելիության ցածր մակարդակը, այն մեծ ներուժ ունի։

««Բիլայն» ապրանքանիշը, թեև բավականին երիտասարդ է, նպաստել է ընկերության հաջողությանը ողջ աշխարհում և ընկերությանը բարձրացրել է ճանաչման բարձր մակարդակի»,- ասաց նա։

Ռուսաստանում «Բիլայն» ապրանքանիշը գնահատվում է 7,2 միլիարդ դոլար։ Այն արդեն երրորդ տարին անընդմեջ դառնում է Ռուսաստանի ամենաարժեքավոր ապրանքանիշը։

«Վիմպելկոմ» ընկերության խումբը («Բի Լայն» ապրանքանիշ)՝ հեռահաղորդակցական ընկերություն է, որը բջջային և ֆիքսված կապի տեխնոլոգիաների հիման վրա մատուցում է ձայնային կապի և տվյալների փոխանցման ծառայություն, ինչպես նաև ինտերնետում լայնամասշտաբ մուտքի իրավունք։

Վիմպելկոմ» կազմակերպության կազմում են մտնում ընկերություններ, որոնք ծառայություններ են մատուցում Ռուսաստանում,  Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում և Հայաստանում՝ մոտ 250 միլիոն մարդու։

2007 թ.-ի դեկտեմբերին ՀՀ տնտեսական դատարանը բավարարել է ռուսական «Վիմպելկոմ» ընկերության հայցն ընդդեմ ՀՀ մտավոր սեփականության գործակալության, որը հրաժարվում էր գրանցել «Բի Լայն» ապրանքանիշը Հայաստանում՝ պատճառաբանելով, որ հանրապետությունում արդեն գործել է նման անվանումով ընկերություն։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: