484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել կանանց ու մայրերին
12:52
07 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/.  Սուրբ Աստվածածնի ավետման ու մայրության ու գեղեցկության տոների առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել կանանց ու մայրերին:

«Համայն հայության նվիրական սրբավայր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունը, շնորհավորանքը և բարեմաղթանքներն ենք բերում հավատավոր մեր ժողովրդին Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի և կանանց ու մայրերին` Մայրության և գեղեցկության օրվա առիթով»,-ասված է Հայրապետական ուղերձում, որ «Նովոստի-Արմենիաին» տրամադրեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Վեհափառ Հայրապետի խոսքով՝ Սուրբ Աստվածածինը բոլոր կանանց համար մայրական հոգատարության, սիրո և նվիրումի հիանալի օրինակ է ` արդյունավորելու իրենց բացառիկ դերն ու կոչումը ընտանիքի, ազգի և Հայրենիքի կյանքում:

«Աղոթում ենք, որ  Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ Տերը օրհնի բոլոր կանանց և մայրերին` սիրառատ ոգով իրականացնելու բարի առաքելությունը` դաստիարակելու ազնիվ և առաքինազարդ զավակներ, նրանց կրթելու քրիստոնեական սուրբ արժեքների հանդեպ հավատարմության մեջ: Թող Տերը շնորհազարդի  տիկնանց և օրիորդաց և պահի ու պահպանի Իր Ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո»,-ասված է Հայրապետական ուղերձում ։

Հայաստանում ապրիլի 7-ին նշվում է Մայրության և գեղեկացության օրը՝ խորհրդանշելով մարտի 8-ից սկսված այսպես-կոչված «Կանանց մեծարման ամսյակի» ավարտը։

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի որոշմամբ՝ ապրիլի 7-ին նշվող Ավետման տոնը հայտարարված է նաև Մայրության օրհնության օր։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: