481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի «Օրիանց երկիր» կուսակցության՝ կոալիցիա մտնելու որոշումը դժգոհություններ չի առաջացրել նրա շարքերում
19:36
04 Ապրիլի 2008

Հայաստանի «Օրիանց երկիր» կուսակցության՝ նոր կոալիցիա մտնելու որոշումը լուրջ դժգոհություններ չի առաջացրել նրանց շարքերում, ուրբաթ լրագրողներին ասաց «Օրինաց երկիր» կոալիցիոն կուսակցության և խորհրդարանական նույնանուն խմբակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը։

«Ժամանակին NDI կազմակերպության հետ համագործակցության ժամանակ մենք կարողացանք լավ ծրագիր մտցնել կուսակցության  մեջ, որը թույլ է տալիս կիրառել նորագույն քաղաքական միջոցները ընտրողների հետ։ Քաղաքացիական հարցման համաձայն, բնակչության գերակշռող մասը դրական է վերաբերվում մեր ընդունած որոշմանը, դրանից բացի, որոշումը կայացվել է կուսակցության 150 կառույցների հետ համատեղ, որոնք քվեարկել են կուսակցության բարեփոխումների և ծրագրերի իրականացման օգտին»,-ասաց նա։

Բաղդասարյանը նշեց, որ վերջին 11 տարիների ընթացքում կուսակցությունը կայուն ընտրազանգված է ունեցել՝ հաղթելով երեք խորհրդարանական ընտրություններում, գտնվելով ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության շարքերում։

«Մենք վճռական ենք բարեփոխումների իրականացման գործում, և վստահ եմ՝ մենք կիրականացնենք դրանք, որպեսզի ժողովուրդը տեսնի այն ծրագրերի իրականացումը, որոնց սպասում էր»,-ասաց կուսակցության առաջնորդը։

Բաղդասարյանն ասաց, որ մեծաքանակ բաեփոխումներ են սպասվում պետական  և հասարակական ոլորտներում, և դրանք, որոշ չափով կօգնեն կուտակված խնդիրների լուծմանը և հին խնդիրների համար նոր ուղիներ գտնելուն, ինչը դրականորեն կազդի նաև երկրում կատարվող գործընթացների վրա։

«Օրինաց երկիրը» հիմնադրվել է 1997թ.-ին։ Ներկայում կուսակցությունն ունի մոտ 100 հազ. անդամ։ Ազգային ժողովի մայիսյան ընտրությունների արդյունքներով, «Օրինաց Երկիրը» ստացել է պատգամավորական ութ մանդատ։

Երեք տարիների ընթացքում (2003-2006 թթ.)  կուսակցությունը իշխող կոալիցիայի մի մասն էր, սակայն լքեց այն՝ ներքին և արտաքին քաղաքականության, ինչպես նաև ժողովրդավարության խորացման հարցերում գործընկերների հետ ունեցած տարաձայնությունների  պատճառով։

Հայաստանում մարտի 21-ին ձևավորվել է նոր իշխող կոալիցիա, որում ընդգրկվել են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Օրինաց երկիրը» և ՀՅԴ-ն։--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները: