483.01
-0.2
590.82
-1.55
8.56
-0.01
+2
Եղանակը Երևանում
Հայ
Աշնանն ու գարնանը բժիշկներին տուն հրավիրելու մոտ 20 տոկոսը եղել է ալերգիկների կանչով
18:41
04 Ապրիլի 2008

Հայաստանում աշնանային և գարնանային ալերգիկ հիվանդությունների սրացումներից բժիշկներին տուն հրավիրելու 15-20 տոկոսը եղել է ալերգիկների կանչով, ասաց Հայաստանի առողջապահության ազգային ինստիտուտի ալերգոլոգ-իմունոլոգ, պրոֆեսոր Ալեքսանդր Թորոսյանը։

«Գրանցված պաշտոնական տվյալների համաձայն, Հայաստանի բնակչության 43 տոկոսը տառապում է ալերգիկ հիվանդություններով, սակայն այս ցուցանիշում ներառված չեն այն մարդիկ, ովքեր ինքնաբուժմամբ են զբաղվում կամ ուղղակի չգիտեն ալերգիայի դրսևորումների մասին»,- ուրբաթ լրագրողներին ասաց առողջապահության գիտությունների դոկտոր Ալեքսանդր Թորոյանը։

Նա նշեց, որ հիմնական ալերգիններ են համարվում արևը և որոշ սննդամթերքներ, հատկապես՝ կաթնամթերքները, ձուն, պանիրը, ապխտած և աղի մթերքները։ Դրանից բացի, ալերգիա կարող է առաջացնել արտաքին միջավայրը՝ տնային կենդանիները, բույսերի փոշին, արտադրական փոշին, վարակիչ հիվանդությունները և որոշ դեղամիջոցներ։

Պրոֆեսորը կարծում է, որ սկզբունքորեն ճիշտ է համարում նախ ալերգիայի բուժումն այն մարդկանց մոտ, ովքեր տառապում են այլ հիվանդություններով ևս, որից հետո զբաղվել մյուս հիվանդությունների բուժմամբ։

«Բանը նրանում է, որ ալերգիայի ֆոնին ի հայտ են գալիս թոքերի, աղե-ստամոքսային ուղու հիվանդություններ, շիզոֆրենիա, մոլագար-դեպրեսիվ պսիխոզ, հոդերի, սրտանոթային և էնդոկրին համակարգի հիվանդություններ»,-ասաց Թորոսյանը։

Նրա խոսքերով, այսօր ապացուցված է, որ յուրաքանչյուր մարդ 25 տարեկանից հետո տառապում է միջինը 2,8 հիվանդություններով, 50 տարեկանից հետո՝ 5,2 հիվանդություններով։

Թորոսյանն ընդգծեց, որ ալերգիայով կարող են տառապել բոլոր մարդիկ ցանկացած տարիքում։ «Դա կապված է այն բանից, եթե նա ալերգիա ունի, օրինակ, կաթի նկատմամբ, ապա դա նշանակում է, որ կաթից բացի, նրա օրգանիզմը չի ընդունում արտաքին միջավայրի ևս 14 գործոն»,-ասաց նա։

Պրոֆեսորի խոսքերով, գործոնների քանակը ժամանակի հետ շատանում է։ «Քանի որ, օրինակ, սկզբում ազդում են քիմիական գործոնները, հետո՝ ֆիզիկական, այնուհետև միանում է հոգեբանական գործոնը։ Ալերգիայի դաշտի մեծությունը ցույց է տալիս նրա ծանրությունը»,- ավարտեց նա։

Թորոսյանն ավելացրեց, որ ալերգիայով տառապելու ավելի շատ հակված են կանայք և դա պայմանավորված է նրանով, որ հղիությունը մեծ հարված է հասցնում կնոջ առողջությանը և ազդում է նրա մակերիկամների վրա։ «Իսկ սա ոլորտ է, որտեղ ալերգիան սկսում է ծաղկել ու զարգանալ»,-ասաց նա։

Պրոֆեսորը կարծում է, որ ալերգիան բուժելը շատ դժվար է, բայց որոշ կանխարգելիչ միջոցների կիրառումը կարող է նվազեցնել նրանց դրսևորումը։

«Դրա համար ալեգիայի հակում ունեցող մարդկանց անհրաժեշտ է սահմանափակել արևի տակ գտնվելը, ալերգիա առաջացնող մթերքների գործածումը, ինչպես նաև կարևոր է մոխրաջրի օգտագործումը, ինչպիսին հայկական հանքային ջուր «Ջերմուկն» է։ Դրանից բացի, ալերգիայից բուժվելու ժամանակ շատ կարևոր է բժշկի պարտադիր հսկողության տակ գտնվելը»,-ասաց նա։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:33
16 Հունվարի 2018
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման տեղն ու օրը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկություն է տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ։
10:22
16 Հունվարի 2018
Հայտնի է դարձել Հայաստանի նախագահի պաշտոնի անսպասելի թեկնածությունը
ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչները պնդում են, թե Հայաստանի նախագահի պաշտոնի առավել հավանական թեկնածությունն անակնկալ կդառնա հասարակայնության համար:
16:04
15 Հունվարի 2018
Տեղափոխություններ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունում. Հերմինե Նաղդալյանը փոխարինվել է
Հայաստանի Ազգային ժողովի խորհուրդը հաստատել է ԵԽԽՎ–ի հայկական պատվիրակության կազմում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանի փոխարինումը։
16:00
15 Հունվարի 2018
ՀՀԿ–ն հայտնել է ՀՀ նախագահի ընտրությունների հավանական ամսաթիվը
Խմբակցությունը դեռ չի կողմնորոշվել նախագահի պաշտոնում հնարավոր թեկնածուի հարցում
20:11
12 Հունվարի 2018
Հայաստանը թևակոխում է լուրջ քաղաքական շրջափուլ. ՀՀ նախագահ
Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է լուրջ քաղաքական շրջափուլ, ասել է ՀՀ նախագահը։
15:32
12 Հունվարի 2018
Հայաստանը վերջին տարիների ընթացքում առաջին անգամ կմասնակցի Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին
Վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի Դավոսում հունվարի 23-ից 26-ը կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումին:
11:55
12 Հունվարի 2018
ՍԴ նախագահի Գագիկ Հարությունյանի համար նոր պաշտոն են պատրաստում
Այս տարվա մարտի 23-ին լրանում է Գագիկ Հարությունյանի 70-ամյակը, հետևաբար՝ նաև պաշտոնավարման ժամկետը:
11:25
12 Հունվարի 2018
Գեներալական «սխոդկա». զինվորական բարձրագույն շրջանակը ՀՀ պաշտպանության նախարարի իր թեկնածուն ունի
Հայաստանի հանրապետական կուսակցութունը քննարկում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնանկության հարցը:
16:21
11 Հունվարի 2018
ԱՄՆ-ի պետդեպը Հայաստանը ճանաչել է ուղևորությունների համար ամենաանվտանգ երկրներից մեկը
Բացի Հայաստանից, նույն խմբում է ներառվել նաև Վրաստանը: Իսկ Ադրբեջանը ներառվել է երկրորդ խմբում:
13:43
11 Հունվարի 2018
ԶԼՄ-ները հրապարակել են ՀՀ պաշտպանության նախարարի թեկնածուի անունը
Հրապարակվել է ՀՀ պաշտպանության նախարարի հավանական թեկնածուի անունը:
10:41
09 Հունվարի 2018
Հայտնի է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի նոր պաշտոնն ապրիլից հետո
Հայտնի է դարձել, թե ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ինչ նոր պաշտոն է զբաղեցնելու:
17:14
28 Դեկտեմբերի 2017
ԵՄ–ի հետ գործընկերության համաձայնագիրն ուղղվել է վավերացման
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի հավանություն է տվել 2017 թվականի նոյեմբերի 24–ին ստորագրված ԵՄ–ի հետ համապարփակ և ընդլայնված համաձայնագրին։