483.01
-0.2
590.82
-1.55
8.56
-0.01
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը վաղուց է դե-ֆակտո ճանաչել Ղարաբաղը, մնում է միայն հարցի ֆորմալիզացումը. Քոչարյան
18:01
04 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը վաղուց է դե-ֆակտո ճանաչել Ղարաբաղը, մնում է միայն հարցի ֆորմալիզացումը, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, խոսելով ԼՂՀ անկախության ճանաչման հնարավորության մասին՝ ի պատասխան ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերաբերյալ Ադրբեջանի բռնած կոշտ դիրքորոշմանը։

«Ղարաբաղի փաստացի ճանաչումը վաղուց է եղել, խնդիրը դրա ֆորմալիզացման մեջ է՝ ինչ-որ պահի մենք այդ քայլ առավել արդյունավետ կհամարենք»,- ասաց Քոչարյանը։

Միաժամանակ, նա նկատեց, որ բանակցային գործընթացի նկատմամբ Ադրբեջանի դիրքորոշումը և Բաքվի վերջին քայլերը պարզապես ստիպում են հայկական կողմին այդ հարցերում ավելի վճռական գործողությունների դիմել։

«Իսկ ինչպիսին կլինեն այդ քայլերը՝ կլինի դա ճանաչում, թե պաշտպանության ոլորտում համաձայնագրի ստորագրում կամ այլ համաձայնագիր՝ արդեն կորոշի հաջորդ նախագահը և հաջորդ կառավարությունը»,- ասաց Քոչարյանը։

Պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք ճանաչումը հանգեցնել բանակցություններին վերջ դնելու սպառնալիքին և ռազմական գործողությունների վերսկսմանը, նախագահը նշեց, որ վերջին 10 տարիներին նման իրավիճակ առաջացել է երկու անգամ։

«Եթե այն տարիներին ես ավելի կոշտ դիրքորոշում չունենայի, ապա, ամենայն հավանականությամբ, բանակցային գործընթացը Հայաստանի համար բավական անբարենպաստ զարգացում կունենար։ Չեմ կարծում, թե իրադարձությունները կարող են այդպիսի շրջադարձ ունենալ, սակայն, եթե նույնիսկ այդպես լինի, ապա մենք չպետք է վախենանք դրա հետևանքում որոշակի փոխզիջումների գնալուց»,- ասաց Քոչարյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

  Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:33
16 Հունվարի 2018
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման տեղն ու օրը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկություն է տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ։
10:22
16 Հունվարի 2018
Հայտնի է դարձել Հայաստանի նախագահի պաշտոնի անսպասելի թեկնածությունը
ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչները պնդում են, թե Հայաստանի նախագահի պաշտոնի առավել հավանական թեկնածությունն անակնկալ կդառնա հասարակայնության համար:
16:04
15 Հունվարի 2018
Տեղափոխություններ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունում. Հերմինե Նաղդալյանը փոխարինվել է
Հայաստանի Ազգային ժողովի խորհուրդը հաստատել է ԵԽԽՎ–ի հայկական պատվիրակության կազմում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանի փոխարինումը։
16:00
15 Հունվարի 2018
ՀՀԿ–ն հայտնել է ՀՀ նախագահի ընտրությունների հավանական ամսաթիվը
Խմբակցությունը դեռ չի կողմնորոշվել նախագահի պաշտոնում հնարավոր թեկնածուի հարցում
20:11
12 Հունվարի 2018
Հայաստանը թևակոխում է լուրջ քաղաքական շրջափուլ. ՀՀ նախագահ
Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է լուրջ քաղաքական շրջափուլ, ասել է ՀՀ նախագահը։
15:32
12 Հունվարի 2018
Հայաստանը վերջին տարիների ընթացքում առաջին անգամ կմասնակցի Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին
Վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի Դավոսում հունվարի 23-ից 26-ը կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումին:
11:55
12 Հունվարի 2018
ՍԴ նախագահի Գագիկ Հարությունյանի համար նոր պաշտոն են պատրաստում
Այս տարվա մարտի 23-ին լրանում է Գագիկ Հարությունյանի 70-ամյակը, հետևաբար՝ նաև պաշտոնավարման ժամկետը:
11:25
12 Հունվարի 2018
Գեներալական «սխոդկա». զինվորական բարձրագույն շրջանակը ՀՀ պաշտպանության նախարարի իր թեկնածուն ունի
Հայաստանի հանրապետական կուսակցութունը քննարկում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնանկության հարցը:
16:21
11 Հունվարի 2018
ԱՄՆ-ի պետդեպը Հայաստանը ճանաչել է ուղևորությունների համար ամենաանվտանգ երկրներից մեկը
Բացի Հայաստանից, նույն խմբում է ներառվել նաև Վրաստանը: Իսկ Ադրբեջանը ներառվել է երկրորդ խմբում:
13:43
11 Հունվարի 2018
ԶԼՄ-ները հրապարակել են ՀՀ պաշտպանության նախարարի թեկնածուի անունը
Հրապարակվել է ՀՀ պաշտպանության նախարարի հավանական թեկնածուի անունը:
10:41
09 Հունվարի 2018
Հայտնի է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի նոր պաշտոնն ապրիլից հետո
Հայտնի է դարձել, թե ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ինչ նոր պաշտոն է զբաղեցնելու:
17:14
28 Դեկտեմբերի 2017
ԵՄ–ի հետ գործընկերության համաձայնագիրն ուղղվել է վավերացման
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի հավանություն է տվել 2017 թվականի նոյեմբերի 24–ին ստորագրված ԵՄ–ի հետ համապարփակ և ընդլայնված համաձայնագրին։