478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահն անհրաժեշտ է համարում հասարակության մեջ թշնամանք սերմանելու համար քրեական հետապնդում մտցնելը
17:55
04 Ապրիլի 2008

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն անհրաժեշտ է համարում հասարակության տարբեր շերտերի մեջ թշնամանք սերմանելու համար քրեական հետապնդում մտցնելը։

«Ճիշտ կլիներ, եթե Հայաստանի օրենսդրությունը նախատեսեր և քրեորեն պատժելի համարեր հասարակության մեջ պառակտում մտցնելը և բնակչության տարբեր շերտերի մեջ թշնամանք սերմանելը»,-ուրբաթ լրագրողներին ասաց Քոչարյանը։

Նա նշեց, որ երկրի Սահմանադրության համաձայն, նախագահն իրավունք չունի հանդես գալ օրենսդիր նախաձեռնություններով, սակայն նա նման առաջարկով հանդես է եկել և համապատասխան օրենսդրական փոփոխություններ մտցնելը համարում է անհրաժեշտ։

«Հիմա չեմ կարող ասել՝ խորհրդարանն այս նախաձեռնությունը կքննարկի առաջիկայում, սակայն ես այդպիսի առաջարկություն արել եմ և կփորձեմ հետևողական լինել, որպեսզի նման առաջարկով հանդես գան պատգամավորները, կուսակցությունները կամ խմբակցությունները»,-ասաց Քոչարյանը։

Նախագահի կործիքով, սա լավ առաջարակ է, որն ուղղված կլինի Հայաստանի պետականության հիմքերի ամրապնդմանը։ «Օրինակ, ազգային փոքրամասնությունները պաշտպանված են օրենքով, ռասսայական խտրականությունը  քրեորեն պատժելի է, սակայն Հայաստանի բնակչության տարբեր շերտերի մեջ թշնամանք սերմանելը, չգիտես ինչու, պատժելի չէ»,-ասաց Քոչարյանը։

Նրա խոսքերով, այս հարցն ավելի այժմեական է դառնում, քանի որ հայտնվել են քաղաքական ուժեր կամ գործիչներ, ովքեր պատրաստ են նման ծառայություններ մատուցել ներքին ուժերին, երբեմն՝ որոշակի կաշառքի դիմաց։

«Ես  չեմ կասկածում եմ, որ նորմալ մարդկանց ուղեղին հասու չէ նման մտքերը»,-ասաց նա։

ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել են ութ հոգի, ևս 265 մարդ վիրավորվել է։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: