486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-11
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ԱԴՔ ընկերությունը լայնաշերտ համացանցին անվճար միացնելու ակցիա է հայտարարել
17:14
04 Ապրիլի 2008
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ-ը օպտիկական-մանրաթելային կապով լայնաշերտ համացանցին անվճար միացնելու ակցիա է հայտարարել։ «Ակցիան տեղի կունենա ս.թ. ապրիլի 5-ից մայիսի 5-ը և նախատեսված է այն ընկերությունների համար, որոնք պայմանագիր կկքնեն այդ ժամանակահատվածում։ Ակցիան նախատեսում է միայն ինտերնետ-կապի անվճար միացում»,- ասվում է «Նովոստի-Արմենիային» տրամադրված ընկերության մամլո հաղորդագրությունում։ Արմենիան Դեյթաքոմ Քամփնի ՓԲԸ (ԱԴՔ) հայ¬-նորվեգական համատեղ ձեռնարկություն է, հիմնադրվել է 2006 թվականին։ Ընկերությունը Երևանի և մերձակա շրջանների հեռահաղորդակցման ծառայությունների շուկայի առաջատարներից է։ ԱԴՔ-ն տրամադրում է օպտիկական-մանրաթելային լայնաշերտ ինտերնետ-կապին միանալու ծառայություններ, ինչպես նաև տվյալների փոխանցման ծառայություններ։ Ինչպես ասվում է մամլո հաղորդագրությունում, ԱԴՔ-ն մոտ ապագայում նախատեսում է սկսել ծառայությունների տրամադրումը նաև տնային տնտեսություններին, ինչպես նաև դուրս գալ համահայկական կապի շուկա և այդ ոլորտում դառնալ առաջատարը։ «Ապացույցներ չի պահանջում այն փաստը, որ ներկայումս հայկական շուկան գտնվում է ինտերնետ-տեխնոլոգիաների յուրացման ակտիվ փուլում։ Հեռահաղորդակցման տեխնոլոգիաների մեծ մասը մշակվել է համեմատաբար վաղ, բայց լայն տարածում չի ստացել ցածր արագության պատճառով, այսօր միանգամայն հասանելի են ոչ միայն հարուստ ընկերությունների, այլև սովորական օգտվողների համար։ Այսօր բաժանորդները կարող են օգտվել օպտիկական ինտերնետից՝ Համացանցում հնչյուններ և տեսապատկերներ (Video-over-IP, Voice-over-IP) փոխանցելու նպատակով»,- նշեցին ընկերությունից։--0—
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: