482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ-ն մտադիր է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը բնապահպանության բնագավառում
13:17
04 Ապրիլի 2008

ԵԱՀԿ-ն հետագայում ևս կհամագործակցի Հայաստանի հետ՝ բնապահպանության բնագավառում, ուրբաթ Երևանում ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը։

«Մենք ոչ միայն աջակցելու ենք, այլև ամեն կերպ առաջ ենք մղելու բնապահպանական խնդիրների լուծումը Հայաստանում՝ հանդես գալով տարբեր նախաձեռնություններով», - ասաց դեսպանը՝ բնապահպանական խնդիրների վերաբերյալ աշխատաժողովի ընթացքում։

Այս առնչությամբ Կապինոսը նշեց, որ «Շրջակա միջավայր և անվտանգություն» ԵԱՀԿ նախաձեռնությունը երկկողմ համագործակցության լավ օրինակներից է։

«Շրջակա միջավայր և անվտանգություն» նախաձեռնությունը մեկնարկել է առել 2003 թ.-ին՝ որպես Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ), ՄԱԿ-ի Բնապահպանական ծրագրի (UNEP) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP), ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի, Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի «Անվտանգություն՝ գիտության միջոցով» ծրագրի միջև գործընկերություն։

Դեսպանի խոսքերով, Հայաստանը, պատմական հանգամանքներից ելնելով, ավելի շատ է բախվում բնապահպանական սուր խնդիրների հետ, որոնք, ինչպես այլ երկրներում, խանգարում են հաջող սոցիալ-տնտեսական զարգացմանը։

«Հենց այդ պատճառով մենք խորացնելու և զարգացնելու ենք մեր ծրագրերի բնապահպանական բաղկացուցիչը։ Ղեկավարվելով այս նկատառումներով ՝ 2006 թ.-ին մենք բացել ենք մեր ներկայացուցչությունը Սյունիքում, որը կոչված է աջակցել առաջին հերթին բնապահպանական խնդիրների լուծմանը՝ Հայաստանի այդ հեռավոր մարզում», - ասաց նա։

Միաժամանակ Կապինոսն ավելացրեց, որ ԵԱՀԿ-ն իր խնդիրն է համարում Հայաստանում աջակցել ոչ միայն բնապահպանական ծրագրերի իրականացմանը, այլև բացահայտել տարածաշրջանի երկրների՝ Վրաստանի և Ադրբեջանի համար ընդհանուր խնդիրները։

«Առանց տարածաշրջանային համագործակցության հաստատման անհնար է լուծել խնդիրները, որոնք զսպում են տարածաշրջանի զարգացումը», - եզրափակեց դեսպանը։

Սեմինարը, որին մասնակցել են Հայաստանի կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, կազմակերպվել է «Շրջական միջավայր և անվտանգություն» նախաձեռնության կողմից          ՝ Հարավային Կովկասում առավել սերտ համագործակցություն հաստատելու և նախաձեռնության շրջանակներում անցկացվող աշխատանքների հետ նրա մասնակիցներին ծանոթացնելու նպատակով։ Ապրիլի ընթացքում նման սեմինարներ կանցկացվեն նաև Ադրբեջանում և Վրաստանում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: