484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+13
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի ռուսական թատրոնը միջազգային փառատոնին կներկայացնի Չեխովի «Երեք քույրերը» պիեսի նոր մեկնաբանությունը
20:06
03 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը ԱՊՀ և Բալթյան երկրների ռուսական թատրոնների «Հանդիպումներ Ռուսաստանում» միջազգային փառատոնին կներկայացնի Չեխովի «Երեք քույրեր» պիեսի նոր մեկնաբանությունը։

«Ստեղծագործության մեր տարբերակն անվանել ենք «Դեպի Մոսկվա... Դեպի Մոսկվա»։ Սա լիրիկական պիես չէ, ինչպես սովոր են ընկալել Չեխովին։ Մենք շեշտադրումներ ենք արել մի քանի սոցիալական երևույթների վրա՝ տղամարդու դավաճանություն, նահանջ, նաև՝ հասարակության մեջ կնոջ դերի նվազեցում»,- հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը։

Ընդ որում նա նշեց, որ նման փառատոններին մասնակցելը «հոգևոր լայն տարածք» է բացում թատերական կոլեկտիվների համար։

«Մենք ամեն անգամ հրավերի ենք սպասում։ Պետերբուրգի փառատոնը ինքնակրթման յուրօրինակ հնարավորություն է»,-ասաց նա։

Գրիգորյանը հայտնեց, որ հատկապես այս բեմադրությամբ կեզրափակվի փառատոնը, որը ինը օրերի ընթացքում կուրախացնի Սանկտ-Պետերբուրգի հանդիսատեսին։

«Մեզ այս փառատոնը փակելու մեծ պատիվ է բաժին հասել»,-ասաց Գրիգորյանը։ Նրա խոսքերով, Ստանիսլավսկու անվան թատրոնի ստեղծագործական կազմը պատրաստ է լսել անգամ ամենախիստ քննադատությունն իր հասցեին, քանի որ «այն ազնիվ է»։

«Հանդիպումներ Ռուսաստանում» փառատոնը տեղի կունենա ապրիլի 2-11-ը։ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը այս փառատոնին մասնակցում է արդեն հինգերորդ անգամ։

ԱՊՀ և Բալթյան երկրների ռուսական թատրոնների «Հանդիպումներ Ռուսաստանում» միջազգային փառատոնն այս տարի նվիրվել է հայտնի դերասան Կիրիլ Լավրովի հիշատակին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: