487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձևաչափի փոփոխության լուրջ անհրաժեշտություն չկա. Բրայզա
18:52
03 Ապրիլի 2008

ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան հինգշաբթի Բուխեստում հայտարարել է, որ հակամարտության ձևաչափը փոխելու  լուրջ պահանջ  չկա, «Նովոստի-Արմենիա» գործակալությասնը հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից։

«ԼՂ հակամարտության   կարգավորման  մի ձևաչափ կա, դա  ԵԱՀԿ Մինսկի խումբն է, և  այսօր չկա  լուրջ պահանջ  այդ  ձևաչափը փոխելու: Կարծում եմ, որ  գործընթացն  առաջ է  ընթանում»,- նշել է ամերիկացի  համանախագահը Հայաստանի նորընտիր նախագահ, գործող վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, ով մասնկացում է Ռումինիայի մայրքաղաքաում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնք դադարեցին 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։

Բրայզան ասել է, որ բանակցային գործընթացը կշունակվի նաև ապագայում։ «Մենք  գիտենք ՀՀ նորընտիր  հարգարժան  նախագահին  վաղուց, գիտենք  ինչպիսի մարդ  է նա և կարծում ենք, որ  նրա  հետ  կարող  ենք շարունակել  բանակցությունները: Ակնհայտ է, որ  բանակցային  գործընթացը  կշարունակվի: Ամենակարևորն այն է, որ  ՀՀ  նախագահի  երդմնակալությունից  հետո  նախագահները  հնարավորություն ունենան հանդիպել և շփվել միմյանց հետ: Մենք  պարզապես սպասում ենք նման  հնարավորության»,- ասել է նա։

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողվի հրապարակած տվյալների համաձայն, փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում Հայաստանի նախագահ է ընտրվել Սերժ ՍԱրգսյանը՝ հավաքելով ընտրողների ձասյների 52,82 տոկոսը։ Նախագահի երդման արարողությունը կկայանա ապրիլի 9-ին։

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները շարունակելու՝  ադրբեջանական կողմի  կոշտ  դիրքորոշմանը վերաբերող հարցին,  ամերիկացի  համանախագահը պատասխանել է, թե կարծում է, որ «Ադրբեջանը  ևս   համաձայն է, որ  գործընթացը  պետք է  շարունակվի` չնայած  եղան  սուր պահեր»:

Ավելի վաղ Հայաստանիարտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը փորձում է ցրել ԵԱՀԿ Մինսկի խմբին և հակամարտության կարգավորման գործընթացը տեղափոխել այլ կազմակերպություններ, մասնավորապես՝ ՄԱԿ։

Ադրբեջանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային է ներակայացրել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևը՝ Ադրբեջանի «գրաված» տարածքներից անհապաղ հայկական ուժերը դուրս բերելու պահանջով, որով խնդրում էր հաստատել Լեռնային Ղարաբաղի ու հարակից տարածքների նկատմամբ իր «իրավունքը»։  

Մարտի 14-ին  39 «կողմ», յոթ «դեմ» և 100 ձեռնպահ ձայներով բանաձևն ընդունվել է։    ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան «դեմ» են քվեարկել։

Բրայզան վստահությունէ հայտնել, որ բանակցությունները կշարունակվեն՝ հույս հայտնելով, որ դրանք երկար չեն ձգվի և շուտ կավարտվեն։

«Այսօր բանակցությունները շարունակելու սկիզբն էր, Հայաստանի նախագահի երդման արարողությունը դեռ չի  եղել, և քայլ առ քայլ  պետք է առաջ  գնալ»,- ասել է  նա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։