484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը. Սերժ Սարգսյան
18:30
03 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը պատրաստ է ԼՂ  հակամարտությունը խաղաղ  ճանապարհով, ԵԱՀԿ  Մինսկի խմբի շրջանակներում  և  այսօր  բանակցային սեղանին  դրված  փաստաթղթի հիման վրա  լուծելուն, ասաց ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը՝ Բուխարեստում:

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից, Սերժ Սարգսյանի՝  ԵԱՀԿ գործող  նախագահի  անձնական  ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ ընդհանուր  գնահատական է տրվել ԼՂ  հակամարտության  կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների ներկա  վիճակին:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնք դադարեցին 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։

Համանախագահները ներկայացրել  են Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևի հետ  երեկվա  հանդիպման  արդյունքները: Սերժ  Սարգսյանը  մտահոգություն է  հայտնել  Ադրբեջանի  դիվանագիտական  քայլերի  և  վերջին շրջանում ադրբեջանաղարաբաղյան  սահմանագծում տեղի  ունեցած  դեպքերի կապակցությամբ։

ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի խոսքով, Ադրբեջանը փորձում է ցրել ԵԱՀԿ Մինսկի խումբը և հակամարտության հարցը հանձնել ՄԱԿ-ի վարույթ։

Մասնավորապես, Ադրբեջանի նախաձեռնությամբ, մարտի 14-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեան 39 «կողմ», յոթ «դեմ» և 100 ձեռնպահ ձայներով ընդունել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևը՝ Ադրբեջանի «զավթած» տարածքներից հայկական ուժերի անհապաղ դուրսբերման  պահանջով և խնդրանքով՝ հաստատել Լեռնային Ղարաբաղի ու հարակից տարածքների նկատմամբ իր «իրավունքը»։ Գլխավոր Ասամբլեայում ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան «դեմ» են քվեարկել։

Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ նորնընտիր նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, թե  գործընթացի վերաբերյալ  ավելի որոշակի  իր տպավորությունները  կհայտնի, երբ   առիթ  լինի  հանդիպել բանակցող   մյուս կողմի  հետ:  

Նա նշել է, որ համանախագահները   լավատեսորեն են տրամադրված՝ ավելացնելով, որ նրանք  հիմք  ունեն  լավատեսության: Պատասխանելով  այն հարցին, թե  երբ  կարող է լինել  Ադրբեջանի նախագահի հետ  հանդիպման այդպիսի հնարավորություն, Սերժ  Սարգսյանը նշել է,   թե ինքն  արդեն ասել է, որ  դեմ  չի լինի  հանդիպել  որևէ  համաժողովի շրջանակներում, եթե նման  ցանկություն մյուս կողմը  հայտնի:

Հանդիպումից  հետո Սերժ Սարգսյանը մեկնել է  Ռումինիայի  խորհրդարան,  որտեղ  մասնակցել է Եվրատլանտյան գործընկերության խորհրդի (ԵԱԳԽ) անդամ երկրների ղեկավարների ձևաչափով կազմակերպված քննարկմանը` «Եվրատլանտյան գործընկերություն. 21-րդ դարի անվտանգության մարտահրավերներին  դիմակայում» խորագրով:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։