480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի Ոստիկանության պետի տեղակալը ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է հետագա համագործակցության ուղիները
18:18
03 Ապրիլի 2008

Ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արարարտ Մահտեսյանը նախօրեին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պատվիրակության հետ քննարկել է  հետագա համագործակցության ուղիները, հինգշաբթի հայտնեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից։

Պատվիրակության կազմում էին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը, ԵԱՀԿ ոստիկանական հարցերով խորհրդատու Քեվին Քարտին, ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների ազատությունների և մարդու իրավունքների գրասենյակի, մարդու իրավունքների հարցերով խորհրդատու Նատալիա Սայիթմուրատովան և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական հարցերի պատասխանատու Կարել Հոֆստրան:

Հանդիպման ընթացքում Մահտեսյանը նշեց, որ ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի հետ վերջին շրջանում ևս հաջողությամբ շարունակվել են փոխհամագործակցության աշխատանքները: Դեռևս 2003 թվականին Երևանում ստորագրված «ՀՀ ոստիկանության և ԵԱՀԿ հետագա համագործակցության և ոստիկանության օժանդակության մասին» արձանագրությունն ընդգրկում է ԵԱՀԿ-ի կողմից ՀՀ ոստիկանության աջակցության ծրագիրը, որը հիմնված է փոխըմբռնման հուշագրի և կոնկրետ միջոցառումների պլանի վրա։

Դրանց թվում են ՀՀ ոստիկանության ուսումնական կենտրոնի վերանորոգումն ու հզորացումը, միջազգային փորձի վրա հիմնված ոստիկանության Արաբկիրի բաժնում համայնքային ոստիկանության մոդելի մշակումն ու ներդրումը, Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում արագ արձագանքման 1-02 ժամանակակից համակարգի ներդրումը:

Մահտեսյանը գոհունակությամբ նշեց, որ ծրագրի մի մասը բարեհաջող իրականացվել է, մնացածն ընթացքի մեջ է:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։