486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-11
Եղանակը Երևանում
Հայ
Վերջին ութ տարիների ընթացքում ՍՏՀԿ անդամների միջև ապրանքաշրջանառությունն աճել է ընդամենը 17 տոկոսով. ՄԱԿ
18:05
03 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ-երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալի աճը 2000-2008թթ.-ի ընթացքում չի գերազանցել 17 տոոկսը, հաղորդեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կոնսուելո Վիդալը (Consuelo Vidal)։

«ՍՏՀԿ անդամների միջև ապրանքաշրջանառության հիմնական ուղղությունը էներգետիկան է, այդ իսկ պատճառով եթե հաշվի չառնենք այդ ոլորտը, ապա այս երկրների միջև տնտեսական համագործակցությունը կարելի է շատ ցածր անվանել»,- հինգշաբթի ասաց Վիդալը՝ Երևանում Սևծովյան առևտրի և ներդրումների խրախուսման ծրագրի շնորհանդեսի ժամանակ։

Նա նշեց, որ նման ցուցանիշը խոսում է առևտրի զարգացման և ներդրումների լուրջ ներուժի առկայության մասին։ «Սևծովյան առևտրի և ներդրումների խրախուսման ծրագրի շրջանակներում ֆինանսավորումը լրացուցիչ հնարավորություններ է բացում՝ համագործակցության և զարգացման համար»,- ասաց Վիդալը։

Սևծովյան առևտրի և ներդրումների խրախուսման ծրագիրը մշակվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության և Հայկական զարգացման գործակալության աջակցությամբ։

Որպես երկամյա ծրագրի հիմնական ուղղություններ ընտրվել են յոթ ոլորտներ։ ՍՏՀԿ երկրների մայրաքաղաքներում տարին երկու անգամ միջոցառումներ են անցկացվելու՝ տարբեր ձևաչափերի գործարար համաժողովներ և ցուցահանդեսներ կազմակերպելու ուղղությամբ։

ՍՏՀԿ մեջ մտնում է 12 երկիր՝ Ալբանիա, Ադրբեջան, Բուլղարիա, Թուրքիա, Հայաստան, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստան, Ուկրաինա, Սերբիա և Չեռնոգորիա։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ: