478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+24
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նորընտիր նախագահի ամենագլխավոր խնդիրը իշխանության հանդեպ ժողովրդի վստահության բարձրացումը կլինի. կուսակցության առաջնորդ
17:43
03 Ապրիլի 2008

Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի գլխավոր խնդիր պետական իշխանության ինստիտուտի հանդեպ բնակչության վստահության բարձրացումը պետք է լինի, կարծում է «Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միություն» (ՀՔԴՄ) կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը։

ԿԸՀ տվյալների համաձայն, Հայաստանում փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ հաղթել է երկրի գործող վարչապետ Սերժ Սարգսյանը։

«Հիմնական խնդիրը պետական իշխանության հանդեպ անվստահությունն է, և այդ ինստիտուտի հանդեպ հասարակության վերաբերմունքը փոխելու անհրաժեշտություն կա»,- հինգշաբթի լրագրողներին ասաց Հարությունյանը։

Հարությունյանի խոսքերով, կարևորն այն է, թե «նոր նախագահն ինչպիսի կառավարություն կձևավորի, ով կնշանակվի վարչապետ, ինչպիսին է  նրա կենսագրությունը և ժողովրդի համար կատարած ծառայությունները»։

«Մենք կարծում ենք, որ հիմնական խնդիրը ստեղծվել է դեռ 90-ական թվականներին, և իշխանությունների հանդեպ անվստահությունն է՝ անկախ այն բանից, թե ով է դրա կրողը»,- նշեց նա։

ՀՔԴՄ առաջնորդը կարծում է, որ հատկապես այդ պատճառով հասարակությունը պարբերաբար մի ընտրություններից մյուսը հայտնվում է նման իրավիճակում՝ ավելացնելով, որ  որպես կանոն իրավիճակը սրվում է նախագահական ընտրությունների շրջանում։

«Ես կարծում եմ, որ իրավիճակը սպառնում է քրոնիկական դառնալ։ Այդ պատճառով մենք պետք է հասկանանք, թե որն է խնդիրը, որպեսզի լուծում գտնենք»,-ասաց նա։

Հարությունյանի կարծիքով, մինչև մարտի 1-ը տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ բնակչության որոշակի շերտը գոհ չէ իշխանությունից։ «Նրանք գնում էին Լևոն Տեր-Պետրոսյանի հետևից ոչ այն պատճառով, որ հիացած էին նրանով, այլ որովհետև դժգոհ էին իշխանություններից»,-ասաց նա։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։

Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է մեկ ոստիկան և յոթ քաղաքացի։

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: