486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
ԵԽԽՎ-ն ամեն ինչ կանի` Հայաստանում կայունություն ապահովելու համար. դե Պյուչ
17:30
03 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լյուիս Մարիա դե Պյուչը Սանկտ-Պետերբուրգում հայտարարել է, որ անձնամբ է շահագրգռված Հայաստանում ժողովրդավարության սկզբունքների և արժեքների խորացման կապակցությամբ և վստահեցրել, որ իր ղեկավարած կազմակերպությունը կանի հնարավոր ամենը՝ Հայաստանում կայունության և ժողովրդավարացման գործընթացների շարունակականությունն ապահովելու համար, հաղորդում է ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունը։
 
«Եվրոպայի խորհուրդը վստահություն ունի Հայաստանի կողմից ԵԽ արժեքներին ու սկզբունքներին հավատարմության նկատմամբ»,- ասաց դե Պյուչը հինգշաբթի ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանի հետ հանդիպման ժամանակ, ով Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում մասնակցում է ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստին։

ԵԽԽՎ ղեկավարի խոսքով, իր կազմակերպությունը մտահոգված է Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններով։
 
Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է մեկ ոստիկան և յոթ քաղաքացի։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին ստորագրել է հրամանագիր՝ մայրաքաղաքում 20 օր ժամկետով արտակարգ դրություն մտցնելու մասին։

Դե Պյուչի խոսքով, թեև հասկանալի են արտակարգ իրավիճակ հայտարարելու պատճառները, այդուհանդերձ, այն զգալի սահմանափակումներ է առաջացնում ժողովրդավարության տեսանկյունից և ողջունելի է, որ այն չերկարացվեց։

Դե պյուչը աջակցություն հայտնեց Հայաստանի նախագահական ընտրությունների ընթացքին հետևող ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավարի զեկույցին, որի համաձայն փետրվարի 19-ի ընտրությունները հիմնականում համապատասխանում էին միջազգային չափորոշիչներին։

Խոսելով Հարավային Կովկասում կայունություն ու զարգացում ապահովելու անհրաժեշտության մասին՝ դե Պյուչը տեղեկացրեց, որ առաջիկայում նախապատրաստվում է տարածաշրջանային այց կատարել Հարավային Կովկաս:

Իր հերթին Թորոսյանը բարձր գնահատեց ԵԽԽՎ հավասարակշիռ արձագանքը Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների նկատմամբ` կարևորելով ԵԽ դերակատարումը և առաքելությունը առկա  խնդիրների լուծման առումով:

Նրա խոսքով, ապրիլի 17-ին Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ հրատապ ընթացակարգով քննարկման ժամանակ կարևոր է իրավիճակի ճշգրիտ պատկերը ներկայացնելը և Հայաստանում ժողովրդավարական գործընթացների խորացման աջակցությունը։

Նա բարձր գնահատեց ԵԽԽՎ զեկուցող Ջոն Պրեսկոտի գլխավորած  ընտրական դիտորդական և ետընտրական փաստահավաք առաքելությունները:

Նրա խոսքով, այդ առաքելությունների զեկույցներում հստակ տարբերակված են ընտրությունները և ետընտրական զարգացումները, ինչը էական հանգամանք է իրավիճակը ճիշտ պատկերացնելու առումով:

«Այսօր մեզ ներկայացվել են երկրում կայունության հաստատման և ժողովրդավարացման ուղղությամբ կարևոր առաջարկություններ, որոնց արտացոլումը ընդունվելիք ԵԽԽՎ բանաձևում օգտակար կլինի»,- նշեց Թորոսյանը։
 
Խոսելով «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցերի անցկացնելու մասին» ՀՀ օրենքում արված փոփոխությունների մասին՝ Թորոսյանը տեղեկացրեց, որ փոփոխություններն ընդունվել են արտահերթ ընթացակարգով և անմիջապես ուղարկվել են Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողով` փորձաքննության։

«Փորձագետների կարծիքն արդեն ստացվել է և Վենետիկի հանձնաժողովի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ապիրիլի 15-16-ին փորձագետների հետ քննարկում անցկացնել կարծիքում ներառված առաջարկությունների վերաբերյալ»,- նշեց ՀՀ ԱԺ նախագահը:

Մարտի 17-ին Հայաստանի խորհրդարանի կողմից ընդունված փոփոխությունների համաձայն, զանգվածային հրապարակային միջոցառումները կարող է լիազոր մարմինն արգելել, եթե կան հավաստի տվյալներ, որ դրանք ուղղած են սահմանադրական կարգը բռնի տապալելմանը,  ազգային, ռասսայական, կրոնական ատելություն բորբոքելուն,  բռնություն կամ պատերազմ քարոզելուն կամ էլ կարող են հանգեցնել պետական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարոյականության խաթարմանը, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների ոտնահարմանը։

Միաժամանակ օրենքում սահմանվում է, որ տվյալները կարող են հավաստի համարվել, եթե դրանց վերաբերյալ ոստիկանությունը կամ ազգային անվտանգության ծառայությունը ներկայացրել են պաշտոնական եզրակացություն։

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ և Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը լուրջ մտահոգություն են հայտնել արված փոփոխությունների առնչությամբ՝ նշելով, որ դրանք սահմանափակում են հավաքների ազատությունը, իսկ օրինագծի հեղինակները պնդում են, որ փոփոխությունները լիովին համապատասխանում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:25
24 Հունվարի 2017
Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել ներքին անձնագրերով քաղաքացիների փոխայցելությունների շուրջ
ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով։
17:01
24 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը` ՌԴ վարչապետին. «Եկել ենք նոր առաջարկներով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցությունը»
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին: