483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
Նոր նախագահի ընտրության փաստը պետք է դառնա Հայաստանի քաղաքական հետագա գործընթացների ելակետը. կուսակցության առաջնորդ
16:00
03 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Հայ հասարակությունը պետք է Հայաստանի նոր նախագահի ընտրության փաստն ընդունի որպես երկրում հետագա քաղաքական գործընթացների ելակետ, կարծում է «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն» (ՀՔԴՄ) կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը։

ԿԸՀ տվյալներով, փետրվարի 19-ին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթել է գործող վարչապետ Սերժ Սարգսյանը։

«Չնայած այն հանգամանքին, որ այս ընտրություններն իդեալական չէին, որպես հետագա քաղաքական գործընթացների ելակետ մենք պետք է ընդունենք այն փաստը, որ Հայաստանում նոր նախագահ է ընտրվել, և ընդունելով այդ իրողությունը՝ շարժվել առաջ»,- հինգշաբթի լրագրողներին ասաց Հարությունյանը։

Հարությունյանի կարծիքով, այս նախագահական ընտրությունները նախորդ բոլոր ընտրություններից տարբերվում էին նրանով, որ երկու հիմնական առաջատարների՝ Սերժ Սարգսյանի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի քարոզարշավների ռազմավարությունը հիմնված էր իրենց լավագույնս ներկայացնելու և ընդդիմության կողմնակիցներին իրենց կողմը գրավելու վրա։ «Թեկնածուների այս վարքագիծը պայմանավորված էր Տեր-Պետրոսյանի՝ քաղաքական ասպարեզ վերադարձով»,- նշեց նա։

ՀՔԴՄ առաջնորդը կարծում է, որ այդ ռազմավարության արդյունքն էր ընտրություններին ընտրազանգվածի զգալի մասնակցությունը։ Նրա խոսքով, «ընտրողների այդ տպավորիչ մասնակցությունն էլ դարձավ ընտրությունների ընթացքում զանգվածային կեղծումները բացառելու երաշխիքը»։

«Դա չի խոսում այն մասին, որ ընտրություններն անթերի են անցել, դա չի նշանակում, որ կեղծումներ չեն եղել։ Բայց պետք է նշել, որ ընտրությունների արդյունքների վերանայումից հետո դրանցում առանձնակի փոփոխություններ չարձանագրվեցին»,- ասաց նա։

Բացի այդ Հարությունյանը կարծում է, որ Հայաստանում տեղի ունեցած հետընտրական գործընթացները կարելի է դիտարկել որպես ժողովրդավարության զարգացման նոր ավանդույթներ ձևավորելու լուրջ հնարավորություն։ Նրա խոսքով, դա «իշխանության կամքի վրա ճնշում գործադրելու հնարավորությունն է, և այդ պրակտիկան լայնորեն հայտնի է և կիրառվում է բազմաթիվ զարգացած երկրներում»։

«Մեծ ձեռքբերում է նաև այն փաստը, որ նորընտիր նախագահը ելույթ ունեցավ լայն հասարակայնության առջև՝ կոալիցիա ստեղծելու կոչով»,- ասաց նա։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: