484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+14
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը և Վենետիկի հանձնաժողովը անհանգստացած են Հայաստանում հանրահավաքների մասին օրենքում արված փոփոխություններով
15:02
03 Ապրիլի 2008

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) և Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը ընդունել են համատեղ եզրահանգում, որում լուրջ մտահոգություն են հայտնում «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցերի անցկացնելու մասին» ՀՀ օրենքում արված փոփոխությունների առնչությամբ, տեղեկացրեցին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից։

Մարտի 17-ին Հայաստանի խորհրդարանի կողմից ընդունված փոփոխությունների համաձայն, զանգվածային հրապարակային միջոցառումները կարող է լիազոր մարմինն արգելել, եթե կան հավաստի տվյալներ, որ դրանք ուղղած են սահմանադրական կարգը բռնի տապալելմանը,  ազգային, ռասսայական, կրոնական ատելություն բորբոքելուն,  բռնություն կամ պատերազմ քարոզելուն կամ էլ կարող են հանգեցնել պետական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարոյականության խաթարմանը, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների ոտնահարմանը։

Միաժամանակ օրենքում սահմանվում է, որ տվյալները կարող են հավաստի համարվել, եթե դրանց վերաբերյալ ոստիկանությունը կամ ազգային անվտանգության ծառայությունը ներկայացրել են պաշտոնական եզրակացություն։ Փոփոխությունների հեղինակները հայտարարում են, որ օրենքը համապատասխանում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային։

Փոփոխությունները քննարկվել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի Հավաքների ազատության հարցերով փորձագիտական խմբի  և Վենետիկի հանձնաժողովի կողմից՝ ՀՀ խորհրդարանի խոսնակի առաջարկությամբ։

Համատեղ իրավական կարծիքում Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովն և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նշում են, որ օրենքում արված փոփոխությունները լուրջ մտահոգությունների առիթ են տալիս։

«Նախնական գնահատականի հիման վրա  Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի Հավաքների ազատության հարցերով փորձագիտական խումբը չեն կարծում, որ արված փոփոխությունները ընդունելի են, քանի որ դրանք էականորեն ավելի են սահմանափակում հավաքների ազատությունը», - ասվում է ընդհանուր կարծիքում։

Փաստաթղթում նշվում է, որ փոփոխությունները խստանում են ինքնաբուխ հավաքներին վերաբերող դրույթները և սահմանափակում անկախ մարմինների կամ դատարանի կողմից հասարակական կարգի համար վտանգ ներկայացնող համարվող հավաքները սահմանափակելու որոշումների վերանայումը։

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի փաստաթղթում նաև ասվում է, որ փոքրաթիվ իրադարձությունները ինքնաբուխ կերպով մեծ հավաքների վերածման հնարավորություն ընձեռող դրույթը, որը համարվում էր լավ գործելակերպի օրինակ և օրենքն իր նախկին տեսքով դարձնում առաջադիմական, հանվելի է։

Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ համատեղ կարծիքը արդեն փոխանցվել է ՀՀ Ազգային ժողով և կքննարկվի Հայաստանի խորհրդարանի ներկայացուցիչների հետ ապրիլի 15-ից 16-ը։

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագիտական խումբը զբաղվում է հավաքների ազատության հետ առնչվող օրենսդրության վերլուծությամբ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: