480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+23
Եղանակը Երևանում
Հայ
Բացվել է «Հրաշագործ կանանց աշխարհում» ցուցահանդեսը
19:08
02 Ապրիլի 2008

«Կանաց մեծարման միամսյակի» կապակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Հրաշագործ կանանց աշխարհում» ցուցահանդեսը։

Հայաստանի անկախության առաջին տարիներին մարտի 8-ի փոխարեն պաշտոնապես մայրության և գեղեցկության տոն էր նշվում Ավետման օրը՝ ապրիլի 7-ը։ Սակայն գեղեցիկ սեռի ներկայացուցիչների պահանջով, ժամանակի ընթացքում տոնը վերակագնվեց, և մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածը ոչ պաշտոնապես նշվում է որպես «Կանանց մեծարման միամսյակ»։

Հայաստանի ազգային պատկերասրահի գիտական աշխատանքի գծով փոխտնօրեն Հասմիկ Հարությունյանը հայտնեց, որ ցուցահանդեսին ներկայացված են հայ կին նկարիչների տարբեր սերունդների՝ հիմնականում 50-ականներին, 60-ականներին և 90-ականներին ստեղծված գործերը։

«Դրանք Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի, Վարդենիկ Կարապետյանի, Արփենիկ Նալբանդյանի և այլ նկարչուհիների վրձնի գործերն են։ Մենք ընտրել ենք այս գործերը, որովհետև ցանկանում էինք ցույց տալ կանանց աշխարհը, ովքեր աշխարհին նայում են բոլորովին այլ կերպ»,-ասաց նա։

Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանն իր հերթին տոնի կապակցությամբ շնորհավորեց գեղեցիկ սեռի նկարիչ ներկայացուցիչներին։

«Սիրելի կանայք, դուք մեր կյանքի ուրախությունն եք։ Պատկերասրահի կողմից և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ տոնի կապակցությամբ և ցանկանում պարզ կանացի երջանկություն»,-ասաց նա։

Մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը նշեց, որ հիանալի կանանց ցուցահանդեսը «Կանանց մեծարման միասյակի» շրջանակներում Մշակույթի նախարարության կազմակերպած միջոցառումներից մեկն է։

«Ես ուզում եմ նշել, որ կանայք միշտ ոգեշնչման աղբյուր են եղել։ Եվ ես սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ աշխարհի հրաշալիքների մեծ մասը ստեղծվել է կանանց պատվին»,-ասաց նա։

Միաժամանակ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կարծում է, որ ցուցադրված նկարները լավագույնս ցույց են տալիս, թե կանայք ինչ դեր ունեն  հասարկության մեջ։

«Ես կարծում եմ, որ այսօր ներկայացված են Հայաստանի արվեստի լավագույն ներկայացուցչուհիների աշխատանքները»,-ասաց նա։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։