482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+14
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի զանգվածային անկարգությունների ժամանակ տուժել է 265 մարդ. Գլխավոր դատախազություն
18:12
02 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Երևանում մարտի 1-2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 265 մարդ, չորեքշաբթի հաղորդեցին Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների։

Չորեքշաբթի գլխավոր դատախազության հրապարակած տվյալներով, անկարգությունների հետևանքով զոհվել է յոթ քաղաքացիական անձ և մեկ ոստիկան, ձերբակալվել է 102 մարդ։ Միաժամանակ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 210 ոստիկան և զինծառայող, 55 քաղաքացիական անձ։

Մարմնական վնասվածքներ ստացած 210 ոստիկաններից և զինծառայողներից 134 –ը ստացել են բեկորային և հրազենային  վնասվածքներ, 10-ը թունավորվել են գազերից, 6-ը ստացել են սալջարդեր:

Մարմնական վնասվածքներ ստացած 55 քաղաքացիական անձանցից 15-ը ստացել են բեկորային և հրազենային վնասվածքներ, որոնցից 5-ը առաջին բուժօգնությունը ստանալուց հետո հիվանդանոցից դիմել են փախուստի: Ընդհանուր առմամբ, առաջին բուժօգնությունը ստանալուց հետո հիվանդանոցներից փախուստի է  դիմել 14 անձ:

Ինչպես նշվում է Գլխավոր դատախազության հաղորդագրությունում, Հատուկ քննչական ծառայությունը ձեռնարկել է բոլոր միջոցառումները՝ տուժածներին հայտնաբերելու ուղղությամբ։ Մասնավորապես, հարցումներ են ուղարկվել բուժհաստատություններ, ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական և գիտագործնական կենտրոնի ղեկավարին հանձնարարվել է, որպեսզի անհրաժեշտության դեպքում իրականացվեն նաև անանուն փորձաքննություններ, եթե մարմնական վնասվածքներ ստացած անձը չի ցանկանում հրապարակել իր ինքնությունն ու անձնական տվյալները:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: