480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում մեծ շուքով կնշվի ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի հոբելյանը
18:06
02 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. 2008 թվականին Հայաստանում մեծ շուքով կնշվի ականավոր աստղաֆիզիկոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի 100-ամյա հոբելյանը։ Չորեքշաբթի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստի ընթացքում քննարկվել է ծրագրի նախագիծը, հաղորդում է կառավարության լրատվական ծառայությունը։

Հաշվի առնելով, որ 2008 թվականը  ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է Վիկտոր Համբարձումյանի տարի, ըստ այդմ,  ծրագրի  միջոցառումները կունենան միջազգային   լայն ընդգրկում։

Մասնավորապես,   նախատեսվում  է  աշնանը  կազմակերպել   և  անցկացնել  մեծ  գիտնականին  նվիրված` «Ակտիվ  երևույթներն  ու տիեզերական օբյեկտների  էվոլյուցիան»  թեմայով  միջազգային  ներկայացուցչական  գիտաժողով։

Բացի այդ, Հայաստանից  գիտական  պատվիրակություններ  կգործուղվեն Ռուսաստան՝ Վիկտոր Համբարձումյանին  նվիրված  ՌԴ ԳԱ ընդհանուր  ֆիզիկայի  բաժանմունքի, ինչպես նաև  Սանկտ-Պետերբուրգի  համալսարանի  և Պուլկովոյի  աստղադիտարանի  համատեղ  նստաշրջաններին  մասնակցելու  համար: 

Նախատեսվում է  կազմակերպել նաև Վիկտոր Համբարձումյանի  գիտական ժառանգությանը նվիրված` երիտասարդ աստղաֆիզիկոսների  երկրորդ  միջազգային  դպրոցը` արտերկրի շուրջ  երեք տասնյակ  անվանի գիտնականների մասնակցությամբ: Կանցկացվեն Վիկտոր Համբարձումյանի  գիտական  ժառանգության  վերաբերյալ  ընթերցումներ, ԵՊՀ ֆիզիկայի  և  ռադիոֆիզիկայի ֆակուլտետներում գիտական  նստաշրջան  կկազմակերպվի`  բարձր  կուրսերի  ուսանողների համար:

Նախատեսվում է նաև մեծ գիտնականի մասին հուշագրքի տպագրությունը,  կվերահրատարակվեն  նրա գիտահանրամատչելի  հոդվածների  ժողովածուն և  գիտական աշխատանքների ցանկը։ «Գիտության  աշխարհում» հանդեսի 2008թ.  երկրորդ  համարն  ամբողջությամբ  կնվիրվի Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակին։

Նախատեսվում է նաև ստեղծել  Վիկտոր Համբարձումյանին  նվիրված ինտերնետային կայք, մեծ գիտնականի  կյանքին  և  գործունեությանը նվիրված  DVD սկավառակ:

Բազմաթիվ  լայնածավալ  միջոցառումներ կիրականացվեն  ՀՀ մարզերում։ Ծրագրով  նախատեսված  միջոցառումների մի մասը նպատակուղղված է  աշխարհահռչակ  գիտնականի  հիշատակի  հավերժացմանը: Մասնավորապես,  նախատեսվում է ԵՊՀ աստղադիտարանի  առջև  տեղադրել  մեծ գիտնականի կիսանդրին, սահմանել Վիկտոր Համբարձումյանի   անվան  հատուկ  մրցանակ: Կթողարկվեն նաև  հոբելյանական  հուշադրամ  ու  նամականիշ:

Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակին  նվիրված  հոբելյանական  երեկոն տեղի կունենա 2008թ. սեպտեմբերին`  Ալ. Սպենդիարյանի  անվան   օպերայի  և  բալետի ազգային  ակադեմիական թատրոնում:

Քննարկված ծրագրի նախագիծը կներկայացվի հոբելյանական հանձնաժողովի նախագահ, ՀՀ նորընտիր նախագահ, գործող վարչապետ Սերժ Սարգսյանի հաստատմանը:

Վիկտոր Համբարձումյանը (1908-1996) ականավոր խորհրդային գիտնական է, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը։ Համբարձումյանն աշխատել է աստղերի և միգամածությունների ֆիզիկայի, աստղային աստղագիտության և աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի և գալակտիկաների տիեզերածնության  ոլորտներում։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։
12:19
26 Նոյեմբերի 2016
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը ՀՀԿ 16–րդ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար։
11:47
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ-ն կանխատեսելի քաղաքական ուժ է և իմիջի փոփոխություն չի ծրագրում. Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակությունը կանխատեսելի քաղաքական ուժ է: