483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀԿ-ն չի բացառում նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հետ համաձայնության հասնելու հնարավորությունը
17:57
02 Ապրիլի 2008

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չի բացառում նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հետ համաձայնության հասնելու հնարավորությունը, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։

Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է մեկ ոստիկան և յոթ քաղաքացի, վնասվածքներ է ստացել շուրջ 265 մարդ։

«Անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանին և նրա կողմնակիցներին համագործակցության առաջարկները կշարունակվեն՝ անկախ տվյալ բևեռի դիքորոշումից, համոզված եմ, որ մոտ ժամանակներս մենք անպայման համաձայնության կգանք, քանի որ բոլորս նույն ազգի զավակներն ենք և մեր ընդհանուր նպատակը ծաղկող երկիր ունենալն է»,- ասաց Մինասյանը։

Նա նշեց, որ նորընտիր նախագահ և գործող վարչապետ Սերժ Սարգսյանը բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցության առաջարկ է արել ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ հետո։

«Մենք չենք դադարում հնչեցնել այդ առաջարկը բոլոր մակարդակներով։ Կարծում եմ, որ այլ արձագանքներ էլ կլինեն արտախորհրդարանական ուժերի կողմից, և համերաշխության մթնոլորտը հնարավորություն կտա կարգավորել իրավիճակը Հայաստանում»,-ասաց Մինասյանը։

Ընդ որում նա նշեց, որ համագործացության հնարավորությունները միշտ եղել և մնում են, առավել ևս, որ ցանկացած քաղաքական իրավիճակում քաղաքական ուժերը պետք է վեր կանգնեն իրենց սկզբունքներից՝ հանուն ազգային շահերի։ Ինչպես կարծում է պատգամավորը, երկխոսությանն այլընտրանք չկա։

Միաժամանակ նա նշեց, որ քաղաքական գործիչները, ովքեր քաղաքական ուժերը բաժանում են սևի ու սպիտակի և հայտարարում են միմյանց միջև երկխոսության հնարավորության բացակայության մասին, չպետք է գտնվեն քաղաքական դաշտում։

«Քանի դեռ հայ հասարակության մեջ կան քաղաքական գործիչներ, ովքեր  քաղաքական գործիչներին բաժանում են սևերի ու սպիտակների, քաղաքական երկխոսություն հաստատելը շատ դժվար կլինի։ Սակայն մենք պատրաստ ենք երկխոսության գնալ՝ հանուն ժողովրդի ու բարգավաճման»,-ասաց Մինասյանը։

Ընդ որում նա նշեց, որ ցանկացած խնդիր կարելի է լուծել, սակայն պետք է քաղաքական հարցերն առանձնացնել քրեականից։

«Եթե ինչ-որ քրեական գործ ուզում են թաքցնել քաղաքական քողի տակ, դա անթույլատրելի է և համագործակցության հետագա զարգացումն ու փորձերը նման դեպքում կարող են հանգեցնել քաղաքական տապալման»,-ասաց Մինասյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: