487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
Բոլոր կոալիցիոն ուժերը հավասարապես պատասխանատվություն կկրեն Հայաստանի կառավարության գործունեության համար. պատգամավոր
17:24
02 Ապրիլի 2008

Բոլոր կոալիցիոն ուժերը լիարաժեք և հավասար պատասխանատվություն կկրեն Հայաստանի կառավարության գործունեության համար։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը։

Հայաստանում մարտի 21-ին ձևավորվել է նոր քաղաքական կոալիցիա, որում ընդգրկվել են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Օրինաց երկիրը» և ՀՅԴ-ն։

«Նոր կոալիցան, ի տարբերություն նախորդի, լիակատար պատասխանատվություն կկրի կառավարության գործունեության համար, ինչը մեզ հնարավորություն կտա երկրորդ սերնդի բարեփոխումներ իրականացնել»,-ասաց Մինասյանը։

Պատգամավորի խոսքերով, պորտֆելների քանակը կարևոր դեր չի խաղա, քանի որ բոլոր կուսակցությունները պետք է ընդհանուր գործ անեն և դրա հաջողության համար հավասարապես պատասխանատվություն կրեն։

Մինասյանը նշեց, որ նոր կոալիցիայի հիմնական խնդիրը բոլոր գործող սուբյեկտների համար մրցակցային դաշտի ստեղծումն ու ստվերային հատվածի էական նվազեցումն է։

«Կոալիցոն գործընկերների համագործակցությունը կնպաստի այս երկու հիմնախնդիրների լուծմանը, և նոր կոալիցիայում, որը կգործի մինչև ներկա խորհրդարանի լիազորությունների ավարտը, չի լինի կառավարության գործունեության դրական կամ բացասական կողմերի՝ դեպի իրեն քաշելը»,- հայտնեց Մինասյանը։

Նա հայտնեց, որ կոալիցիայի ստեղծումը նպատակ էր հետապնդում՝ վերանայել բոլոր կուսակցությունների մոտեցումները կառավարության գործունեության ծրագրի մշակման վերաբերյալ։ Նրա խոսքերով, այստեղ հակասություններ չեն լինի, կողմերը կգնան փոխզիջումների՝ կախված առաջնահերթություններից և զարգացման նպատակներից։

Խոսելով կոալիցիային այլ քաղաքական ուժերի միանալու հնարավորության մասին՝ ՀՀԿ պատգամավորը նշեց, որ մյուս քաղաքական ուժերը համագործակցության պատրաստակամություն չեն հայտնել։
 

«Մենք համագործացության առաջակ ենք արել, պատրաստ ենք բանակցելու և բոլոր քաղաքական ուժերի հետ կապեր ստեղծելու, հնարավոր է, ոչ բոլորի հետ՝ կոալիցիոն կառավարության մեջ»,-ասաց Մինասյանը՝ չբացառելով, որ դրանցից մի քանիսը  կարող են ընդգրկվել կառավարության ձևավորման գործում։

Փետրվարի 19-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքերով, երկրի նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը՝ հավաքելով ընտրողների ձայների 52,82 տոկոսը։ Հայաստանի նորընտիր նախագահի երդման արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։