478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+23
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի ընտրատարածքային հանձնաժողովներից մեկի նախագահը մեղադրվում է՝ Տեր-Պետրոսյանի ձայները թաքցնելու մեջ
17:03
02 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Երևանի Էրեբունի համայնքի թիվ 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Մկրտումյանին մեղադրանք է առաջադրվել՝ ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ։ Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է թիվ 13/10 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ հարուցված  քրեական գործի նախաքննությունը:

ԿԸՀ՝ նախագահական ընտրությունների արդյունքների վերջնական տվյալների համաձայն, ՀՀ նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը, որը հավաքել է ընտրողների ձայների 52,82 տոկոսը։ Ձայների քանակով երկրորդ տեղում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 21,5 տոկոս, ապա «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը՝ 17,7 տոկոս և ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանը՝ 6,2 տոկոս։

Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2008 թվականի փետրվարի 23-ին՝ Երևան քաղաքի Էրեբունի համայնքի թիվ 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում, ՀՀ նախագահի թեկնածուների վստահված անձանց, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների, միջազգային դիտորդի, ինչպես նաև  թիվ 13/10 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի մասնակցությամբ, կատարվել է քվեարկության արդյունքների վերահաշվարկ:

Վերահաշվարկի ընթացքում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին քվեարկված քվեաթերթիկների ծրարում հայտնաբերվել է  նախագահի մեկ այլ թեկնածու՝  Լևոն Տեր-Պետրոսյանին կողմ քվեարկված 151 քվեաթերթիկ: Թիվ 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Մկրտումյանը, արձանագրված անճշտությունը թաքցնելու նպատակով, կեղծել է  վերահաշվարկի արդյունքները:

«Այն է՝ հանձնաժողովի անդամներից և դիտորդներից գաղտնի թաքցրել է ՀՀ Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանին կողմ քվեարկված 146 քվեաթերթիկների պարունակությամբ ծրարը, իսկ վերահաշվարկի արդյունքների վերաբերյալ արձանագրությունը հաստատել է՝ չմտցնելով թաքցրած ծրարում առկա 146 քվեաթերթիկների վերաբերյալ տվյալները»,- հաղորդեցին Գլխավոր դատախազությունից:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝  թիվ 13 ԸԸՀ նախագահ Մկրտումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով (ընտրությունների կամ քվեարկության արդյունքների կեղծում):

Սեյրան Մկրտումյանն ընդունել է առաջադրված մեղադրանքը և տվել խոստովանական ցուցմունքներ: Քրեական գործն ուղարկվել է Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: