480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունները դառնալու են ներկա ընտրությունների կրկնությունը. կարծիք
16:47
02 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում բացակայում է իշխանության օրինական փոփոխության մեխանիզմը, և հաջորդ նախագահական ընտրությունները լինելու են փետրվարի 19-ի կրկնությունը, կարծում է քաղաքագետ Աղասի Ենոքյանը։

Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած վերջնական արդյունքների համաձայն, փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին Հայաստանի նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը, ով հավաքել է ընտրողների ձայների 52,82 տոկոսը։ Ընդդիմության թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ հավաքելով ձայների 21,5 տոկոսը։

ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ հայկական ընդդիմության կողմից փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անցկացվող ցույցերը մարտի 1-2-ը վերածվել են անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների։ Այս ամենի հետևանքով զոհվել է մեկ ոստիկան և յոթ քաղաքացի, շուրջ 265 մարդ ստացել են վնասվածքներ։

«Նույնիսկ եթե ներկայումս ընտրված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հնարավորություն տան նոր իշխանություն ձևավորել, հաջորդ ընտրություններին իրավիճակը կկրկնվի։ Հայաստանում, ցավոք, չկա  իշխանության օրինական փոփոխության մեխանիզմը»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց քաղաքագետը։

Ենոքյանի խոսքով, ՀՀ նախագահական ընտրությունների սկզբին   ժողովրդի մոտ իշխանությունների նկատմամբ մեծ դժգոհություն էր կուտակվել, որը վերածվեց անկարգությունների։

Բացի այդ, ինչպես կարծում է քաղաքագետը,  իրականում ընտրությունների ժամանակ առաջադրվել էր ութ իշխանամետ և միայն մեկ ընդդիմադիր թեկնածու՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչն էլ պայքարի անհավասար պայմաններ ստեղծեց։ Իսկ այն թեկնածուները, որոնք հանդես էին գալիս որպես ընդդիմադիրներ, Ենոքյանի խոսքով, նպատակ էին հետապնդում պարզապես փոշիացնել ընդդիմադիր տրամադրված ընտրազանգվածի ձայները։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։