478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+30
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում իշխանության համար պայքարը դեռ չի ավարտվել. քաղաքագետ
16:42
02 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում իշխանության համար պայքարը դեռ չի ավարտվել, թեև նախագահական ընտրություններն արդեն տեղի են ունեցել, կարծում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած վերջնական արդյունքների համաձայն, փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին Հայաստանի նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը, ով հավաքել է ընտրողների ձայների 52,82 տոկոսը։ Ընդդիմության թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ հավաքելով ձայների 21,5 տոկոսը։

«Դա չի նշանակում, որ բոլոր մյուս հիմնախնդիրներն արդեն լուծված են, քանի որ դրանց լուծումը կախված է նրանից, թե ում ձեռքում է լինելու իշխանությունը։ Իշխանություն ձեռք բերելու համար բավարար չէ ընտրությունների օրինականության ճանաչումը ԵԱՀԿ-ի կողմից կամ էլ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրենը։

Նրա կարծիքով, ստեղծված իրադրությունից դուրս գալը կախված է երեք չափանիշներից. արդյոք հասարակությունում առկա է դժգոհության բազա՝ ի նկատի ունենալով այն, որ բնակչության 40 տոկոսը քվեարկել էր ընդդիմադիր թեկնածուների օգտին, ինչպես իրեն կպահի ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպիսին կլինի իշխանությունների արձագանքը, եթե Տեր-Պետրոսյանը շարունակի պայքարը։

ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ հայկական ընդդիմության կողմից փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անցկացվող ցույցերը մարտի 1-2-ը վերածվել են անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների։ Այս ամենի հետևանքով զոհվել է մեկ ոստիկան և յոթ քաղաքացի, շուրջ 265 մարդ ստացել են վնասվածքներ։

Իսկանդարյանի կարծիքով, հազիվ թե 63-ամյա նախկին նախագահի նպատակը լինի երկար ժամանակով կառուցվածքային, գործիքային քաղաքական դաշտ ստեղծելը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: