486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
2008 թվականին Հայաստանում կսկսի գործել 30 փորձնական ավագ դպրոց
16:31
02 Ապրիլի 2008

2008 թվական սեպտեմբերից Հայաստանի ողջ տարածքում կսկսի գործել30 ավագ փորձնական դպրոց, որոնք կբարձրացնեն բարձր դասարանների կրթության որակը, հայտնեց Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վաչության պետ Նարինե Հավհաննիսյանը։

«Այս դպրոցներում կստեղծվեն բոլոր անհրաժեշտ միջոցները, բերվել է տեխնիկա և նոր կահույք, լաբորատորիաներն ապահովված սարքավորումներով։ Նաև կլուծվի  հեռու գտնվող դպրոցների տրոնսպորտի և գիշերակացի խնդիրը»,-ասաց նա։

Հովհաննիսյանի խոսքերով, ավագ դպրոցներում դասավանդող բոլոր ուսուցիչները վերապատրաստում կանցնեն, որպեսզի ունենան համապատասխան գիտելիքներ և կարողանան դրանք ճիշտ մատուցել աշակերտներին։

Հովհաննիսյանը հիշեցրեց, որ Հայաստանն անցյալ տարվանից անցել է 12-ամյա կրթության՝ 9 տարի ընդհանուր կրթություն և 3 տարի ավագ դպրոց։ Սա դպրոցականներին իրենց հետագա մասնագիտական կրթությունն ընտրելու  հնարարավորություն կտա։

Նա հայտնեց, որ ծրագիրը կսկսի գործել 2008 թվականի սեպտեմբերից։ «Ընդհանրապես, մենք ավագ դպրոցում նախատեսում ենք երեք տարվա կրթություն, բայց այն աշակերտները, ովքեր ավագ դպրոց կգնան հաջորդ ուստարվա սեպտեմբերին, կսովորեն երկու տարի, այսինքն՝ 10-11 դասարաններ»,-ասաց Հովհաննիսյանը։

Ավագ դպրոցում կրթությունն անվճար կլինի։ Ամբողջ ռազմավարական ծրագրով նախատեսվում է հանրապետությունում ստեղծել 200 ավագ դպրոց՝ 11 ուղղություններով, մասնավորապես, ֆիզիկամաթեմատիկական, բնագիտական, հումանիտար, արհեստագործական։

30 փորձնական դպրոցների բացումը ֆինանսավորվում է Հայաստանի պետական բյուջեի  միջոցներով և Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրով։ Փորձնական դպրոցների ընդհանուր բյուջեն կազմում է 2 միլիարդ 617 միլիոն դրամ՝ մոտ 8,5 միլիոն դոլար։

2009 թվականի հուլիս-օգոստոսին, փորձնական փուլի արդյունենքրի ընդհանրացումից հետո, կառավարության որոշումով կհաստատվի այն դպրոցների ցուցակը, որոնք կառուցվածքային փոփոխության կենթարկվեն առաջին փուլում, ինչպես նաև նախապատրևաստական աշխատանքների գրաֆիկը։

Հայաստանի կառավարությունն ավագ դպրոցի ստեղծման ռազմավարական ծրագրին հավանություն է տվել 2008 թվականի մարտի 27-ին-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։