478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+21
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի անկարգությունները հետաքննելիս պետք է ցուցաբերել հետևողականություն, այլ ոչ թե՝ հետապնդում. պատգամավոր
16:08
02 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Մարտի 1-ի Երևանի  զանգվածային անկարգությունների հետաքննության ընթացքում պետք է հետևողական լինել, այլ ոչ թե հետապնդել մարդկանց, կարծում է ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը։

ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ հայկական ընդդիմության կողմից փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անցկացվող ցույցերը մարտի 1-2-ը վերածվել են անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների։ Այս ամենի հետևանքով զոհվել է մեկ ոստիկան և յոթ քաղաքացի, շուրջ 265 մարդ ստացել են վնասվածքներ։ Մարտի 1-ին Երևանում 20 օր ժամկետով արտակարգ դրություն էր հայտարարվել։

«Պետք չէ հետևողականությունը շփոթել հետապնդման հետ, քանի որ մեր առջև խնդիր կա՝ հաղթահարել այդ ողբերգության հետևանքները և բուժել վերքերը»,- ասաց նա։

Պետրոսյանը կարծում է, որ այսօր Հայաստանի իշխանությունները հետևում են հետապնդումների սկզբունքին։ «Այն դեպքում, երբ քեզ հետապնդում են, սկսում է գործել ինքնապահպանության և ինքնապաշտպանության բնազդը, իսկ բանականությունը չի աշխատում»,- պարզաբանեց նա։

Պատգամավորը զերծ մնաց մայրաքաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին գնահատական տալուց կամ դրանք մեկնաբանելուց։

«Ամեն ինչ դեռ շատ թարմ է, չի կարելի ամեն ինչ բաժանել սևի և սպիտակի, իսկ հասարակությանը մարտի 1-ի իրադարձությունների բարդ պատկերը պետք է ներկայացնել հնարավորինս պարզ ձևով»,- ընդգծեց Պետրոսյանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
19:08
13 Սեպտեմբերի 2017
Չեխիան Հայաստանի կարևոր գործընկերն է. նախագահ
Հայաստանի նախագահը չորեքշաբթի լսել է Չեխիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի զեկույցը:
19:57
11 Սեպտեմբերի 2017
Էդվարդ Նալբանդյանն իր վրացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին: