483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում նշվելու է Վազգեն Ա կաթողիկոսի 100-ամյակը
14:55
02 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի Երևանում տեղի է ունեցել Ամենայն Հայոց 130-րդ Կաթողիկոս Վազգեն Ա-ի 100-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը, հաղորդեց կառավարության լրատվական ծառայությունը։

Վազգեն Ա (աշխարհիկ անունը՝ Լևոն Պալչյան) ծնվել է 1908թ. հոկտեմբերի 3-ին՝ Բուխարեստում։ Նա Հայ Առաքելական Եկեղեցին գլխավորել է 1955թ-ից մինչև 1994թ-ը։

«Հոբելյանական հանձնաժողովը քննարկել է նախագիծը, որը ներառում է մոտավորապես 15 միջոցառում՝ գիտա-մշակութային և կրթական ոլորտներում»,- հաղորդեցին լրատվական ծառայությունից։

Մասնավորապես,  նախատեսվում է 2008թ. ամռանն  ու աշնանն անցկացնել հոբելյանին նվիրված գիտաժողով, կազմակերպել հոգևոր երաժշտության փառատոն, լուսանկարչական, արխիվային  նյութերի  ցուցադրություններ, հրատարակել  Վազգեն Ա-ի երկերի լիակատար ժողովածուն, հանրակրթական  դպրոցներում` «Հայոց  եկեղեցու  պատմություն» առարկայի  շրջանակներում, անցկացնել  Վեհափառ Հայրապետի կյանքին ու գործունեությանը նվիրված  բաց  դասեր:

Միջոցառումների ծրագրով նախատեսվում է նաև Երևանում և Էջմիածնում կենտրոնական փողոցներից մեկն անվանակոչել Վազգեն Ա. Վեհափառի  անունով, ԵՊՀ աստվածաբանական ֆակուլտետում սահմանել Վազգեն Ա. Վեհափառի անվամբ  կրթաթոշակ: 

Տարվա ընթացքում հոբելյանական  միջոցառումներ  կանցկացվեն  Հայաստանյայց Առաքելական  Սուրբ եկեղեցու թեմերում և ՀՀ  մարզերում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կմատուցվի պատարագ, կթողարկվի նաև Ամենայն Հայոց 130-րդ Կաթողիկոսի հոբելյանին նվիրված  հուշադրամ:

 Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն տեղի կունենա 2008թ. հոկտեմբերին` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Քննարկված ծրագրի նախագիծը կներկայացվի հոբելյանական հանձնաժողովի նախագահ, ՀՀ նորընտիր նախագահ, գործող վարչապետ Սերժ Սարգսյանի հաստատմանը:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։