486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում իրավիճակի կայունացման վերաբերյալ «Ագոյի խմբի» առաջարկությունները դրական արձագանք կգտնեն. պատգամավոր
14:32
02 Ապրիլի 2008

Հայաստանում իրավիճակի կայունացման վերաբերյալ՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Ագոյի խմբի կողմից արված վեց առաջարկությունները դրական արձագանք կգտնեն, չորեքշաբթի ասաց լրագրողներին Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը։

Ագոյի խումբն առաջարկում է մարտի 1-ի անկարգությունների գործով ձերբակալվածներին՝ թույլատրել տեսնվել հարազատների հետ, ազատել քաղաքական նկատառումներով բոլոր ձերբակալվածներին, անցկացնել  մարտի 1-2-ի իրադարձությունների ազգային անկախ և անաչառ հետաքննություն՝ օտարերկրյա փորձագետների ներգրավմամբ։

Խումբը նաև նշել է, որ անհրաժեշտ է հաշվի առնել «Ժողովների, հանրահավաքների, երթերի և ցույցերի մասին» օրենքում մտցված փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունները, ինչպես նաև կարևոր է քաղաքական երկխոսություն հաստատել իշխանությունների և ընդդիմության միջև։

«Ագոյի խմբի կողմից ներկայացված բոլոր կետերը քննարկման կարիք ունեն, ինչը կարծում եմ կհանգեցնի դրական արդյունքի», - ասաց Մինասյանը։

Միաժամանակ նա նշեց, որ ներկայացված առաջարկությունների մասով կարելի է շատ արագ հասնել փոխադարձ համաձայնության, իսկ այլ հարցերի մասով, որոնք ունեն փորձագիտական գնահատականի անցկացման անհրաժեշտություն, քննարկումները կարող են հետաձգվել։

 «Մասնավորապես, «Հանրահավաքների մասին» օրենքի փոփոխության հետ կապված, քանի որ պետք է անցկացվեն փորձագիտական եզրակացություններ, որոնք կարող են հիմք հանդիսանալ նոր քննարկումների համար», - ասաց Մինասյանը։

Միաժամանակ նա նշեց, որ փորձագետների եզրակացությունների վերջնական փաստաթուղթը դեռևս ներկայացված չէ։

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 18-ին ստորագրել է «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը, որի նպատակն է թույլ չտալ մարտի 1-2- իրադարձությունների կրկնություն։

Փոփոխությունների համաձայն, զանգվածային հրապարակային միջոցառումները կարող է լիազոր մարմինն արգելել, եթե կան հավաստի տվյալներ, որ դրանք ուղղած են սահմանադրական կարգը բռնի տապալելմանը,  ազգային, ռասսայական, կրոնական ատելություն բորբոքելուն,  բռնություն կամ պատերազմ քարոզելուն կամ էլ կարող են հանգեցնել պետական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարոյականության խաթարմանը, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների ոտնահարմանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։