483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի հանրապետական կուսակցությունը պատրաստ է քննարկել երկրի վարչապետի պաշտոնի համար յուրաքանչյուր թեկնածություն. պատգամավոր
13:19
02 Ապրիլի 2008

Հայաստանի հանրապետական կուսակցությունը պատրաստ է քննարկել երկրի վարչապետի պաշտոնի համար յուրաքանչյուր թեկնածություն, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության անդամ, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ ԳագիկՄինասյանը։

Փետրվարի 19-ին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքերով՝ ձայների 52,82 տոկոսով հաղթանակ է տարել գործող վարչապետ Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը։ ՀՀ նորընտիր նախագահի երդման արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին։

«ՀՀԿ-ն պատրաստ է քննարկել երկրի վարչապետի պաշտոնի համար յուրաքանչյուր թեկնածություն, այդ թվում նաև ոչ կուսակցական շարքերից», - ասաց Մինասյանը։

Միաժամանակ նա նշեց, որ այս պահի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի թեկնածությունը չի առաջադրվել խմբակցության քննարկման՝ որպես վարչապետի պաշտոնին հնարավոր թեկնածուի։

«Եթե նրա թեկնածությունն առաջադրվի, ապա խմբակցությունը պատրաստ է այն քննարկել», - ասաց Մինասյանը։

Հասարակությունում տարածված ասեկոսների համաձայն՝ ՀՀ վարչապետի պաշտոնին հավակնում են երկրի մի քանի կուսակցական և անկուսակցական գործիչներ։

Մասնավորապես, վարչապետի պաշտոնին հավակնողների թվում են Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության նախագահ Կարեն Կարապետյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ անկուսակցական Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը, «ՀայՌոսգապրոմի» գլխավոր տնօրեն անկուսակցական Կարեն Կարապետյանը, Երևան քաղաքի քաղաքապետ, ՀՀԿ-ի անդամ Երվանդ Զախարյանը։

Կառավարության նոր ղեկավարի պաշտոնին հնարավոր հավակնորդների թվում են նաև հայտնի ձեռնարկատերեր՝ «Գրանդ-հոլդինգի» տնօրեն Հրանտ Վարդանյանը և «Տրոյկա Դիալոգ» ռուսական ընկերության տնօրեն Ռուբեն Վարդանյանը։

Չի բացառվում նաև Լոնդոնում բնակվող ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի թեկնածությունը, որը ստիպված էր հրաժարվել իր պաշտոնից 1998 թ.-ին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: