478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+36
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի խորհրդարանը պատրաստ է ստեղծել մարտի 1-ի իրադարձությունները քննող ժամանակավոր հանձնաժողով. խոսնակ
10:43
02 Ապրիլի 2008

Հայաստանի խորհրդարանը պատրաստ է ստեղծել մարտի 1-ի իրադարձությունները քննող ժամանակավոր հանձնաժողով։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը Եվրախորհրդի նախարարների կոմիտեի Ագոյի խմբի ղեկավար, Եվրոխորհրդում Շվեդիայի դեսպան Պեր Սյոգրենի հետ հանդիպման ընթացքում։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է ութ և վիրավորվել  շուրջ 265 մարդ։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանն են տեղեկացրել ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, մարտի 1-ի իրադարձությունների քննարկման նպատակով միջազգային կամ ազգային մակարդակով հանձնախումբ ստեղծելու հարցը քննարկելով` պարոն Սյոգրենը նշել է, որ տարբերակներից մեկը խորհրդարանական հանձնաժողովի ստեղծումն է, որի աշխատանքներում պետք է ներառված լինեն նաև տարբեր մասնագետներ` հանրության վստահությունն ապահովելու նպատակով:

Թորոսյանը հիշեցրել է, որ ԱԺ-ում ժամանակավոր հանձնաժողովների ստեղծման փորձ կա, սկզբունքորեն հնարավոր է համարել այդ տարբերակը` կարևորելով խնդիրների տարանջատումը և իրադարձությունների խորքային պատճառների վերհանումը:

Նա նշել է, որ  քրեական հանցագործությունների խնդրով Աժ-ն չի կարող զբաղվել։

Ինչպես տեղեկացրել է խոսնակը, պատգամավորներից մեկն արդեն նման ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ նախագիծ է ներկայացրել, սակայն անգամ խորհրդարանական ընդդիմությունը դեմ է արտահայտվել այդ հանձնաժողովի ստեղծմանը:

Թորոսյանը առաջարկել է խորհրդարանական խմբակցությունների հետ համատեղ քննարկել հարցը որոշ ժամանակ անց, երբ արդեն պարզված կլինեն այդ իրադարձությունների հետ կապված հանգամանքները և հստակ կլինի, թե ինչ հարցեր են քննարկվելու ժամանակավոր հանձնաժողովում:

«Եթե այդ ժամանակ խմբակցություններն անհրաժեշտ կհամարեն  ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը, դա կարվի», - ասել է Թորոսյանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ԱԺ չորս պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու հարցին։ Ճշտվել է, որ այդ որոշումն ընդունելով` Ազգային ժողովը նպատակ է ունեցել քննության համար պայմաններ ստեղծել միայն և նրանք չեն դադարել պատգամավորներ լինել։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: