480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից Ղարաբաղի հարցով բանաձևի ընդունումը Հայաստանի անհաջող քաղաքականության հետևանքն է. քաղաքագետ
16:56
01 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից Ղարաբաղի հարցով բանաձևի ընդունումը Հայատանի անհաջող քաղաքականության հետևանքն է։ Երեքշաբթի լրագրողներին այսպիսի կարծիք արտահայտեց քաղաքագետ Մանվել Սարգսյանը։

Մարտի 14-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 39 «կողմ», յոթ «դեմ» և 100 ձեռնպահ ձայներով ընդունել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևը՝ Ադրբեջանի «զավթած» տարածքներից հայկական ուժերի անհապաղ դուրսբերման պահանջով, որը խնդրում է հաստատել Լեռնային Ղարաբաղի ու հարակից տարածքների նկատմամբ իր իրավունքը։

«ՄԱԿ-ի վերջին բանաձևը Հայաստանի իշխանությունների կողմից ադրբեջանական բոլոր նախաձեռնությունների նկատմամբ տարվող ռազմավարության ձախողման հետևանքն է։ Մենք պետք է ընդունենք, որ Հայաստանը հակազդող քայլեր չի ձեռնարկում, իսկ դա նշանակում է, որ մենք նման պայմաններում գործելու հստակ աշխատանքային մոտեցումներ չունենք»,- ասաց Սարգսյանը։

Քաղաքագետի կարծիքով, Հայաստանը կարող էր որոշակի գործողություններ կատարել այս հարցի առաջխաղացումը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում կանխելու ուղղությամբ, դեռ ավելին, շատ երկրներ այս հարցին մոտենում են բացառապես ելնելով իրենց քաղաքական շահերից։

«Հայաստանը պետք է իր խաղաթղթերն ունենա նման նախաձեռնություններին հակազդելու համար, օրինակ, ԼՂՀ-ին դիտորդի կարգավիճակ տրամադրել՝ այդ քննարկումներին մասնակցելու համար։ Այս մոտեցումը կարող էր միանգամայն այլ պայմաններ ստեղծել, Հայաստանին հաղթաթղթեր տրամադրել»,- ասաց Սարգսյանը։

Քաղաքագետը նաև կարծում է, որ Ադրբեջանի և Ղարաբաղի միջև հարկավոր է ուղղակի բանակցություններ սկսել, ինչը «լավ քաղաքական ներուժ» կարող էր լինել։

«Եթե Հայաստանը համաձայնվեր և Բաքվի առջև նման հարց դներ, ապա մեր դիրքերն ավելի կայուն կլինեին, և շատ երկրներ կաջակցեին Հայաստանին»,- ասաց Սարգսյանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: