478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ստեղծված անկայուն իրավիճակի պատասխանատվությունը կրում է հասարակությունը. ռեժիսոր
16:51
01 Ապրիլի 2008

Հայաստանում ստեղծված քաղաքական անկայուն իրավիճակի պատասխանատվությունն առաջին հերթին կրում է հասարակությունը, կարծում է հայտնի հայ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը։

«Համոզված եմ, որ բոլոր երկրներում իշխանություններն այնպիսին են, ինչպիսին նրանց համբերում է ժողովուրդը։ Հայաստանում էլ իշխանության և հասարակության օտարացումը հասել է հրեշավոր խորության», - ասաց նա երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների։ Ի պատասխան այս ամենի՝ Երևանում ՀՀ նախագահի հրամանով մայրաքաղաքում մարտի 1-ից 20-ը հայտարարվել էր արտակարգ դրություն։

Խզմալյանի խոսքերով, ХХ դարում Հայաստանում աստիճանաբար աճում էր այդ օտարացումը, և հասարակությունը պարբերաբար վերապրում էր «էլիտայի ճգնաժամը»։

 Կինոռեժիսորը կարծիք հայտնեց, որ արդեն վերջին ամսվա ընթացքում երկրի բնակչությունը ապրում է նոր Հայաստանում, որտեղ ձևավորվել է նոր քաղաքական հասարակություն։

«Մենք չգիտենք դա ինչպիսի հասարակություն է, չգիտենք դրա առաջնորդներին և գաղափարխոսներին։ Հասարակ քաղաքական գործիչներն էլ ուղղակի արժեքազրկվել են՝ ոչ մի կերպ չարձագանքելով Հայաստանի իրավիճակին», - ասաց Խզմալյանը։

Նրա կարծիքով, ոչ մի կերպ չարձագանքեց Հայաստանի իրավիճակին նաև տեղական հեռուստատեսությունը, որը չլուսաբանեց իրական իրադրությունը և շարունակեց հեռարձակվել սովորական ռեժիմում։

«Ստեղծված իրավիճակից ելքը մեղանչելն է։ Ես մեղանչելու կոչ եմ անում ողջ ժողովրդին և գործիչներին», - ասաց կինոռեժիսորը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: