484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
«Արմավիա» ավիաընկերությունը Երևան-Ստամբուլ-Երևան չվերթի համար հայտարարել է 50 տոկոս զեղչ
16:28
01 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. «Արմավիա» ավիանընկերությունը Երևան-Ստամբուլ-Երևան չվերթի համար հայտարարել է 50 տոկոս զեղչ։ Այս մասին երեքշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեց ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան։

«Ապրիլի 1-ից ավիատոմսերի արժեքը երկու ուղղություններով էլ կազմելու է 200 դոլար՝ մինչ այդ գործող 450-ի փոխարեն»,- ասաց Ավետիսովան։

Նրա խոսքով, այս պահին ավիաընկերությունը դեպի Ստամբուլ չվերթեներ է իրականացնում շաբաթը երկու անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին։

«Այս ուղղությունից հիմնականում օգտվում են փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները, սակայն աշխատանքի ամառային ժամանակացույցի անցնելուց հետո, դեպի Թուրքիա չվերթների թիվը կավելանա ևս երկուսով՝ դեպի Անթալիա»,- ասաց Ավետիսովան։

Նրա խոսքով, սա պայմանավորված է Թուրքիա հանգստի մեկնող ուղևորների թվի աճով։

«Արմավիա» ավիաընկերությունը Հայաստանի ավիացիոն շուկայի առաջատարն է և Հայաստանի ազգային փոխադրողը։

 «Արմավիա» ընկերությունը ստեղծվել է 1996թ. դեկտեմբերի 12-ին։ 2005թ. հունիսից ընկերության արժեթղթերի 100%-ի սեփականատերն է MIKA Armenia Trading  ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը։

Այսօր ավիաընկերությունը իր հաճախորդներին առաջարկում է Հայաստանում խոշորագույն չվերթերի ցանցը դեպի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների քաղաքներ, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Եվրոպայի քաղաքներ։ «Արմավիան» իրականացնում է շաբաթական ավելի քան 70 կանոնավոր չվերթ՝ աշխարհի 14 երկրների 35 ուղղություններով։

2008թ. փետրվարի 1-ից ավիաընկերության օդանավերի պարկը կհամալրվի նոր Bombardier CRJ-100ER ինքնաթիռով։ Ըստ պլանի մայիսին նախատեսվում է ձեռք բերել նոր А-320 օդանավ։ Այսօրվա դրությամբ «Արմավիայի» օդանավերի պարկում կան А-320, А-319, ЯК-42, Բոյինգ-737-300 և CRJ-100ER օդանավեր։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: