483.86
+0.11
572.89
+4.24
8.29
+0.08
-3
Եղանակը Երևանում
Հայ
«Արմավիան» վերսկսել է Երևան-Աստրախան-Երևան կանոնավոր չվերթը
16:19
01 Ապրիլի 2008

Հայկական «Արմավիա» ավիաընկերությունն ապրիլի 1-ից վերսկսել է Երևան-Աստրախան-Երևան կանոնավոր չվերթը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան։

«Արմավիայի» գլխավոր տնօրեն Նորայր Բելույանի խոսքերով, չվերթը իրականացվելու է յուրաքանչյուր շաբաթ՝ երեքշաբթի օրերին, հետագայում չվերթների հաճախականությունը կավելանա։

Երևան-Աստրախան-Երևան առաջին չվերթը իրականացվել է ТУ-134 ինքնաթիռով, որն ավելի վաղ պատկանում էր ՀՀ նախագահին։ Ինքնաթիռն ամբողջովին համապատասխանում է եվրոպական չափորոշիչներին, ունի էկոնոմ (32 տեղ) և բիզնես (5 տեղ) կարգեր։

«Ուզում եմ առանձնահատուկ նշել, որ ինքնաթիռի բոլոր 37 տեղերի տոմսերը վաճառված են», - ընդգծեց Բելույանը։

Երևան-Աստրախան-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռները փոփոխվելու են և չվերթն իրականացնող ինքնաթիռներից մեկը կարող է լինել CRJ 100-ը։

Ուղևորների խոսքերով, չվերթի անհրաժեշտությունը կար, քանի որ ավելի վաղ Աստրախան մեկնելու համար պետք էր տրանզիտային թռիչք իրականացնել Ռուսաստանի այլ քաղաքների միջոցով։

Մոտ ժամանակներս «Արմավիա» ավիաընկերությունը կսկսի իրականացնել նոր չվերթներ՝ Երևան-Մարսել-Երևան, Երևան-Դյուսելդորֆ-Երևան, Երևան-Ռիգա-Երևան ուղղություններով։

«Արմավիա» ավիաընկերությունը հայկական ավիացիոն շուկայի առաջատարն է և Հայաստանի ազգային փոխադրողը։

«Արմավիա» ընկերությունը ստեղծվել է 1996թ. դեկտեմբերի 12-ին։ 2005թ. հունիսից ընկերության արժեթղթերի 100%-ի սեփականատերն է MIKA Armenia Trading  ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը։

Այսօր ավիաընկերությունը իր հաճախորդներին առաջարկում է Հայաստանում խոշորագույն չվերթերի ցանցը դեպի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների քաղաքներ, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Եվրոպայի քաղաքներ։ «Արմավիան» իրականացնում է շաբաթական ավելի քան 70 կանոնավոր չվերթ՝ աշխարհի 14 երկրների 35 ուղղություններով։

2008թ. փետրվարի 1-ից ավիաընկերության օդանավերի պարկը կհամալրվի նոր Bombardier CRJ-100ER ինքնաթիռով։ Ըստ պլանի մայիսին նախատեսվում է ձեռք բերել նոր А-320 օդանավ։ Այսօրվա դրությամբ «Արմավիայի» օդանավերի պարկում կան А-320, А-319, ЯК-42, Բոյինգ-737-300 և CRJ-100ER օդանավեր։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:56
23 Նոյեմբերի 2017
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Բելգիայի թագավոր Ֆիլիպի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի Բրյուսել կատարած այցի շրջանակում հանդիպել է Բելգիայի թագավոր Ֆիլիպի հետ:
17:07
23 Նոյեմբերի 2017
Հայաստանը նշել է Ադրբեջանի`ԵՏՄ–ին անդամակցելու պայմանները
Հայաստանը կողջունի Ադրբեջանի մասնակցությունը կամ դիտորդի  կարգավիճակը ԵՏՄ–ում միայն մի դեպքում:
11:05
23 Նոյեմբերի 2017
ՀՀ իշխանական կառուցվածքում արմատական փոփոխություններ են սպասվում
Իշխանական կուլիսներում կարծես թե ներքին որոշում է կայացվել:
18:25
22 Նոյեմբերի 2017
Էրդողանը կարծում է, որ Պուտինն ի վիճակի է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը
Ռուսաստանն ի վիճակի է կարգավորել ղարաբաղյան հիմնախնդիրը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
19:24
20 Նոյեմբերի 2017
ՌԴ ԱԳ նախարարը ժամանեց Երևան (ՖՈՏՈ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
20:58
16 Նոյեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։