481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը միանում է ԱՊՀ երկրների խաղաղության պահպանման հավաքական ուժերի անձնակազմի սոցերաշխիքների մասին համաձայնագրին
16:13
01 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ սահմանադրական դատարանը երեքշաբթի նիստին երկրի Հիմնական օրենքին համապատասխան ճանաչեց ԱՊՀ-ում խաղաղության պահպանման հավաքական ուժերի անձնակազմի սոցիալական և իրավական երաշխիքների մասին համաձայնագրի նորմերը։

Համաձայնագիրը կնքվել է Դուշանբեյում, 2007թ. հոկտեմբերի 5-ին՝ Հայաստանի, Բելառուսի, Ղրղստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի նախագահների կողմից՝ ԱՊՀ երկրների նախագահների խորհրդի նիստի շրջանակներում։

Փաստաթուղթը մշակվել է Համագործակցության երկրների տարածքներում խաղաղության պահպանման գործողություններ անցկացնելիս ԱՊՀ-ում խաղաղության պահպանման հավաքական ուժերի (ԽՊՀՈՒ) անձնակազմի անվտանգությունը և պաշտպանությունն ապահովելու նպատակով։

Համաձայնագիրը ներառում է միջոցառումների մի ամբողջ համալիր, որոնք ուղղված են ԽՊՀՈՒ-երը ռազմական պատրաստվածության վիճակում պահելու, նրանց կողմից ըստ նշանակության առաջադրված խնդիրների իրականացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, ինչպես նաև ԽՊՀՈՒ-երի անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների սոցիալական և իրավական պաշտպանվածությունը ամրացնելու նպատակներին։

ՀՀ ՍԴ ներկայացված տեղեկանքում Պաշտպանության նախարարությունը նպատակահարմար է գտել վավերացնել փաստաթուղթը։

ՀՀ արդարադատության նախարարության եզրակացությամբ համաձայնագիրը չի հակասում Հայաստանի ազգային օրենսդրությանը, չի պարունակում այնպիսի նորմեր, որոնք փոփոխություններ են նախատեսում գործող օրենքներում կամ նոր օրենքների ընդունման հարցում։

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղեկանքի համաձայն, հանրապետության միացումը համաձայնագրին երկրի վրա լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ չի դնի։

2008թ. հունվարի 21-ի դրությամբ Համաձայնագիրը ստորագրած կողմերից ոչ մեկը չի վավերացրել փաստաթուղթը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել: