486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանի քաղաքականությունը ստիպում է Հայաստանին և Ղարաբաղին` ուղղումներ մտցնել հակամարտության կարգավորման իրենց մոտեցումներում. Քոչարյան
11:42
01 Ապրիլի 2008

Ղարաբաղյան հարցը ԵԱՀԿ ձևաչափից ՄԱԿ-ի շրջանակներ տեղափոխելու՝ Ադրբեջանի ջանքերը և նրա ռազմաշունչ հայտարարությունները ստիպում են Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության՝ իրենց մոտեցումներում որոշակի ուղղումներ մտցնել, հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ադրբեջանի ռազմաշունչ հռետորականությունը հայկական երկու կողմերին ստիպում է որոշակի քայլերի դիմել»,-ասաց Քոչարյանը լրագրողներին նախօրեին  Ստեփանակերտում։

Մասնավորապես, մեկնաբանելով Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախության ճանաչման վերաբերյալ՝ վերջերս արած իր հայտարարությունը, Քոչարյանը նշեց, որ ճանաչման փոխարեն «դեռ կարելի է, ադրբեջանական սպառնալիքը չեզոքացնելու նպատակով, համապատասխան համաձայնագիր կնքել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև»։

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա գործընթացի մասին՝ Քոչարյանը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակով գտնվելու հարցն այս տարիների ընթացքում չի քննարկվել։

«Հակամարտության մոտեցման բովանդակությունն ինքնին Ղարաբաղի ինքնորոշման ճանաչում է»,- նշեց Քոչարյանը։

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին աշխատանքային այցով գտնվում էր Ստեփանակերտում և հանդիպել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի, հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ։ ԼՂՀ ղեկավարության հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԼՂՀ Նախագահը Ռոբերտ Քոչարյանին է հանձնել, «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին  Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։ Ի պատասխան Ադրբեջանը սկսեց լայնամասշտաբ ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի դեմ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: