480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի անկարգությունների 30 մասնակիցների քրեական գործերը դատարան կուղարկվեն հաջորդ շաբաթ
10:52
01 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի ./Նովոստի-Արմենիա/. Հաջորդ շաբաթվա ընթացում Երևանում մարտի 1-ի անկարգությունների 30 մասնակցների քրեական գործերը կուղարկվեն հանրապետության դատարաններ, երկուշաբթի Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի անդամների հետ հանդիպման ընթացքում ասել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, հայտնել է Գլխավոր դատախազության մամուլի քարտուղարը։

«Հանդիպման ընթացքում Հովսեփյանը նշել է, որ հրապարակային դատավարությունների ընթացքում հանրությունը հնարավորություն կունենա ծանոթանալ քրեական գործով ձեռք բերված ապացույցներին»,-ասել է մամուլի քարտուղարը։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների։

Հայաստանի Գլխավոր դատախազության տվյալներով, անկարգությունների արդյունքում մահացել է յոթ քաղաքացի և Ոստիկանության մեկ աշխատակից, վիրավորվել է մոտ 265 մարդ, որոնց թվում՝ 210 ոստիկան։ Կալանավորված է 102 մարդ։

«Առանց հիմնավոր ապացույցների որևէ քրեական գործ դատարան չի ուղարկվի, մեղադրանքներ են առաջադրվում բացառապես քրեորեն հետապնդելի կոնկրետ գործողություններ կատարելու համար և որևէ մեկը քրեական պատասխանատվության չի ենթարկվի իր հայտնած քաղաքական կողմնորոշումների կամ հանրահավաքներին մասնակցելու համար», - հավաստել է գլխավոր դատախազը:

Եվրախորհրդում Շվեդիայի դեսպան Պեր Սյոգրենի գլխավորած Ագոյի խմբի անդամներին Հովսեփյանը հայտնել է, որ նախաքննական մարմինը շահագրգիռ է հնարավորինս արագ ավարտել նախաքննությունը՝ առանց վնասելու քրեական գործի բազմակողմանիությանը, օբյեկտիվությանն ու լրիվությանը։

Կողմերն անդրադարձել են նաև պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երևանում զանգվածային անկարգություններ հրահրելու և կազմակերպելու առթիվ  հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացնող ՀՀ հատուկ քննչական ծառայության կարգավիճակին,  ինչպես նաև նշված քրեական գործի շրջանակներում ձերբակալված և կալանավորված անձանց դատավարական իրավունքներին։

ՀՀ գլխավոր դատախազը հյուրերին տեղեկացրել է, որ քրեական գործով նախաքննությունն իրականացնող ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ստեղծվել է 2007 թվականին, անկախ է, չունի  գերատեսչական որևէ ենթակայություն և կոչված է քննելու հատկապես իրավապահ մարմինների աշխատակիցների, պետական պաշտոնյաների կողմից կատարվող հանցագործությունների առթիվ հարուցված քրեական գործերը:

Անդրադառնալով կալանավորվածների դատավարական իրավունքներին՝ դեսպան Պեր Սյոգրենը նկատել է, որ անհրաժեշտ  բուժօգնություն կալանավորվածներին ցուցաբերելու վերաբերյալ  դժգոհություններ, ահազանգեր  չեն ստացել:

Ինչ վերաբերում է՝ մերձավոր ազգականների հետ ձերբակալված և կալանավորված անձանց տեսակցությունների ժամանակավոր արգելքին, ապա գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ 102 կալանավորից սահմանափակվել է միայն 21-ի  տեսակցության իրավունք՝ ելնելով քրեական գործի շահերից և ընդգծել, որ այդ սահմանափակումը որևէ կերպ չի անդրադարձել պաշտպանների և իրավապաշտպանների հետ հանդիպելու նրանից իրավունքի իրացման վրա:

Միաժամանակ Հովսեփյանը նշել է, որ   մերձավոր ազգականների հետ կալանավորված անձանց տեսակցությունների սահմանափակման հարցը, դրա անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը քննարկվել  է մարտի 27-ին դատախազությունում  տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ և կոնկրետ անձանց վերաբերյալ գործերի ուսումնասիրության արդյունքում մարտի 29-ին որոշում է կայացվել վերացնել  թվով 13 կալանավորի տեսակցության իրավունքը սահմանափակելու վերաբերյալ որոշումները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն: