478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+22
Եղանակը Երևանում
Հայ
Սպիտակ տունը ներկայացրել է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածությունը
17:46
31 Մարտի 2008

Սպիտակ տունը ներկայացրել է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածությունը, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի քարտուղար Թագուհի Ջահուկյանը։

«Սպիտակ տունը ներկայացրել է Ղրղզստանում ԱՄՆ գործող դեսպան Մարիա Յովանովիչի թեկնածությունը»,-ասաց Ջահուկյանը։

Սակայն, ինչպես նշեց մամուլի քարտուղարը, դեռևս հայտնի չէ ԱՄՆ Սենատում այս թեկնածության վերաբերյալ քննարկումների ժամկետը, որը պետք է հաստատի կամ մերժի տվյալ թեկնածությունը։

Ինչպես ավելի վաղ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել էր ՀՀ ԱԳ մամուլի քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը, Սպիտակ տան աշխատակազմը Հայաստանի կառավարությանը նոտա է ուղղել՝ նոր դեսպանի նշանակման համաձայնության հայցով, սակայն Բալայանը ձեռնպահ է մնացել ամերիկյան դիվանագիտական առաքելության նոր ենթադրվող ղեկավարի անունը  հրապարակելուց։

Գործող կարգի համաձայն, պաշտոնական Երևանի կողմից համաձայնություն ստանալուց հետո ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը պաշտոնապես կներկայացնի թեկնածությունը ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողով։ Նոր  դեսպանը կժամանի Երևան՝ Սենատի կողմից հավանության արժանանալուց հետո։

Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը թափուր է 2006 թ.-ից սեպտեմբերից՝ Ջոն Էվանսի դիվանագիտական  առաքելության վաղաժամ ավարտից հետո։

Հայկական մամուլի և հասարակության կարծիքով, դեսպանի ետ կանչման պատճառը Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման մասին նրա կողմից բազմիցս հնչող  ոչ համարժեք հայտարարություններն էին: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: