481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+11
Եղանակը Երևանում
Հայ
Եվրախորհուրդը շահագրգիռ է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի շուտափույթ կայունացմամբ. Սյոգրեն
17:36
31 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Եվրախորհուրդը  շահագրգիռ է Հայաստանի ներաքաղաքական իրավիճակի կայունացմամբ, երկուշաբթի ասաց Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի մոնիտորինգի «Ագոյի խմբի» ղեկավար Պեր Սյոգրենը (Per Sjogren)։

«Հայաստանը Եվրախորհրդի կարևոր անդամն է։ Կազմակերպությունը շահագրգիռ է հանրապետության կայունությամբ և ամբողջ տարածաշրջանի զարգացմամբ»,- հայտարարեց նա Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ։

Ընդ որում Սյոգրենը նշեց, որ մոնիտորինգային խումբն այցելում է Հայաստան՝ նրա համար վատ ժամանակահատվածում, երբ հանրապետությունը ջանում է կայունացնել իրավիճակը և վերադառնալ ժողովրդավարական զարգացման ուղի։

Այս Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների:

ՀՀ գլխավոր դատախազության տվյալներով, այդ ամենի հետևանքով զոհվել է մեկ ոստիկան և յոթ քաղաքացի, շուրջ 265 մարդ, այդ թվում՝ 210 ոստիկան, ստացել են վնասվածքներ։

Սյոգրենի խոսքերով, Հայաստան կատարած ներկա այցի ժամանակ խումբն ուշադրություն կդարձնի ոչ միայն Եվրախորհրդի առաջ ստանձնած պարտավորությունների կատարմանը, մասնավորպես, ԶԼՄ-ների ազատության ապահովմանը, ընտրությունների թափանցիկությանը, այլև կզբաղվի մարտի մեկի դեպքերից հետո ստեղծված իրավիճակի ուսումնասիրմամբ։

Նա նշեց, որ արտգործնախարարի հետ այսօրվա հանդիպման ընթացում «Ագոյի խմբի» անդամները իրավիճակի կայունացման վերաբերյալ վեց առաջարկություն են ներկայացրել։

Խմբի ղեկավարը նշեց, որ, մասնավորապես, առաջարկվում է թույլ տալ մարտի 1-ի անկարգությունների գործով կալանավորվածների հանդիպումը հարազատների հետ։

Ներկա պահին անկարգությունների գործով ձերբակալված և կալանավորված է 102 մարդ։

«Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ կատարած այցի ժամանակ մենք տեղեկացանք, որ կալանավորվածները մեկուսացված են հասարակությունից և իրենց ընտանիքներից։ Կարծում եմ, որ դա անխոհեմ է, և ինչպես մեզ հավաստիացրեց արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, հարցը լուծում կստանա»,-ասաց Սյոգրենը։

Նա նաև տեղեկացրեց, որ «Ագոյի խումբը» հավանություն է տալիս քաղաքական նկատառումներով կալանավորվածներին ազատ արձակելու՝ միջազգային կազմակերպությունների կոչին, իսկ Հայաստանի արդարադատության նախարարությունը խմբին պարբերաբար ազատ արձակելու գործընթացի վերաբերյալ տեղեկություններ կհաղորդի։

Սյոգրենը նշեց, որ «Ագոյի խումբը» հավանություն է տալիս մարտի 1-2-ի դեպքերի ազգային անկախ ու անկողմնակալ հետաքննություն անցկացնելու առաջարկին։ Նա ավելացրեց, որ հետաքննությանը կարող են օգնել նաև միջազգային փորձագետները, իսկ հետաքննությունն ինքնին պետք է ժողովրդի վստահությանն արժանանա։

Սյոգրենն անդրադարձավ նաև Հայաստանում «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքում կատարված փոփոխություններին վերաբերող հարցին։

«Ցավում եմ, որ օրենքն ընդունվել է առանց Եվրախորհդի հետ քննարկման ու խորհրդակցությունների։ Ներկայումա Վենետիկի հանձնաժողովն արդեն օրինագծի վերաբերյալ իր վերլուծությունն արել է և իր եզրակացությունները կներկայացնեի երկրի կառավարությանը»,- տեղեկացրեց խմբի ղեկավարը։

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 18-ին ստորագրել է «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը։ Փոփոխությունների համաձայն, զանգվածային հրապարակային միջոցառումները կարող է լիազոր մարմինն արգելել, եթե կան հավաստի տվյալներ, որ դրանք ուղղած են սահմանադրական կարգը բռնի տապալելուն,  ազգային, ռասսայական, կրոնական ատելություն բորբոքելուն,  բռնություն կամ պատերազմ քարոզելուն կամ էլ կարող են հանգեցնել պետական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարոյականության խաթարմանը, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների ոտնահարմանը:

Սյոգրենը նշեց նաև իշխանությունների և ընդդիմության միջև քաղաքական երկխոսության կարևորությունը։ «Մենք հավատում ենք, որ դրան հնարավոր է հասնել։ Նման երկխոսությունն արդեն ինքնին հաշտության և իրավիճակը շտկելու միջոց կդառնա»,- նշեց Սյոգրենը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: