477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+15
Եղանակը Երևանում
Հայ
2008 թվականին Հայաստան կայցելի մոտ 600 հազար զբոսաշրջիկ. կանխատեսում
16:47
31 Մարտի 2008

2008 թվականին Հայաստան կայցելի մոտ 600 հազար զբոսաշրջիկ։ Երկուշաբթի լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կանխատեսում արեց Հայաստանի առևտրի և տնտեսական զարգացման նախարարության տուրիզմի վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։

Նա նշեց, որ Հայաստանի անկայուն ներքաղաքական իրավիճակն անդրադարձել է տուրիստական մի քանի խմբերի ծրագրերի վրա, որոնք հրաժարվել են այցելել Հայաստան։

«Սակայն մենք մտադիր ենք ամեն ջանք գործադրել, որպեսզի 2008 թվականի արդյունքներով զբոսաշրջային այցերի ցուցանիշի աճ արձանագրենք՝ հասնելով մինչև 600 հազարի»,-ասաց Ապրեսյանը։

Նրա խոսքերով, Հայաստանն ակտիվ մարքեթինգային քաղաքականություն կշարունակի զբոսաշրջության ոլորտում, մասնավորապես,  CNN և Euronews հեռուսատաալիքներով ցուցադրվող հայկական գովազդային հոլովակների ցուցադրում, ցուցահանդեսներին և փառատոններին մասնակցություն, ճանաչողական այցերի կազմակերպում։

Համաձայն ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2007 թվականին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը մեծացել է 33,5 տոկոսով՝ կազմելով 510,3 հազար մարդ՝ 2006 թվականի 382,2 հազարի դիմաց։ Հայաստան այցելած զբոսաշրջիկների հիմնական մասի 60-63 տոկոսը ԱՊՀ երկրներից են, ընդ որում մեծամասնությունը՝ Ռուսաստանից ու Վրաստանից։ Մասնավորապես, միայն 2007 թվականի տվյալներով, Հայաստան այցելած զբոսաշրջիկներից 37,8 տոկոսը եղել է Ռուսաստանից, մոտ 28 տոկոսն էլ՝ Վրաստանից։

Ընդ որում, արտասահմանում հայ զբոսաշրջիկների թիվը հաշվետու տարում կազմել է 467,6 հազար մարդ՝ ապահովելով 38,7 տոկոս աճ։

Հայաստանի իշխանություններն առաջիկա 5-7 տարիների ընթացքում մտադիր են զբոսաշրջիկների այցի ցուցանիշը հասցնել տարեկան 1 միլիոն մարդու։

Փորձագիտական հետազոտությունների համաձայն, արտասահմանցի զբոսաշրջիկը Հայաստանում շաբաթական ծախսում է միջինը 1300-1400 ԱՄՆ դոլար՝ առանց օդանավի տոմսի արժեքի։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: