480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանը «կեղտոտ խաղ է» վարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում. Օսկանյան
16:23
31 Մարտի 2008

Ադրբեջանը «կեղտոտ խաղ» է վարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում՝ ջանալով ցրել ԵԱՀԿ Մինսկի խումբը և հրաժարվելով բանակցությունների սեղանին դրված փաստաթղթից, որի վրա աշխատանք է տարվել երկու տարի, ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը։

«Հրադադարի ռեժիմի խախտումը Ադրբեջանի ռազմական ճարտասանությունն է, և ԵԱՀԿ Մինսկի խմբի լիրազորություններից հարցը ՄԱԿ տեղափոխելը նույնպես Ադրբեջանի խաղի մի մասն է, որի ծրագիրը, ռազմավարությունն ու մարտավարությունն ակնհայտ են։ Սակայն որքան էլ նրանք ջանք գործադրեն, չեն կարող այդ նպատակին հասնել»,-ասաց Օսկանյանը երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

Արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը միևնույն ժամանակ նշեց, որ Ադրբեջանը մինչև վերջերս մասնակացում էր փաստաթղթի հետ կապված աշխատանքներին ու համաձայնում էր բոլոր հիմնական սկզբունքներին։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։ Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ: 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է  լուծվել միայն խաղաղ ճանապարհով և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնավարության իրավունքի լիիրավ ճանաչումով։

«Շատ վատ է, որ Ադրբեջանը հայտարարում է, որ չի ցանկանում Բուխարեստում երկու նախագահների հանդիպում անցկացնել և խեղաթյուրում է իրական վիճակը։ Հայաստանը երբեք հանդիպում չի խնդրել, դա եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությունը։ Հայաստանը հայտարարել է, որ համդիպմանը համաձայն կլինի, եթե համաձայնի Ադրբեջանը»,- ասաց Օսկանյանը։

Հայաստանի նորընտիր  նախագ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցով հնարավոր է տեղի ունենա ապրիլի 3-4-ը Բուխարեստում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։

Մարտի 14-ին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան 39 «կողմ», յոթ «դեմ» և 100 ձեռնպահ ձայներով ընդունել է Ադրբեջանի կողմից ներկայացված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևը՝ «Ադրբեջանի գրաված տարածքներից» անհապաղ հայկական ուժերը դուրս բերելու պահանջով, որով խնդրում է հաստատել Լեռնային Ղարաբաղի ու հարակից տարածքների նկատմամբ իր իրավունքը։  Գլխավոր Ասամբլեայում   ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան «դեմ» են քվեարկել։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։