484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+9
Եղանակը Երևանում
Հայ
«Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունը չի բացառում պատգամավորական մանդատներից հրաժարվելու հնարավորությունը
14:51
31 Մարտի 2008

Հայաստանի խորհրդարանի միակ ընդդիմադիր խմբակցությունը՝ «Ժառանգությունը» չի բացառում  պատգամավորական մանդատներից հրաժարվելու հավանականությունը, երկուշաբթի հայտարարեց  «Ժառանգությունից» Ազգային ժողովի պատգամավոր Ստեփան Սաֆարյանը։

Մարտի 21-ին Հայաստանի նոր իշխող կոալիցիայի ձևավորումից հետո, որի կազմում են Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ), «Օրինաց երկիր» (ՕԵ) կուսակցությունները և ՀՅԴ-ն, յոթ պատգամավոր ունեցող «Ժառանգությունը» մնացել է միակ ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունը։

«Ես չեմ ուզում ոչինչ բացառել։ Մենք չենք կարծում, որ խորհրդարանական գործունեության բոյկոտումը կհանգեցնի առավել զգալի արդյունքների, քան որևէ այլ մասնակցություն, սակայն մենք ոչ մի տարբերակ չենք բացառում», - ասաց Սաֆարյանը լրագրողներին։

Նա նշեց, որ ներկուսակցական խորհրդատվությունների արդյունքներով՝ «Ժառանգություն» կուսակցությունը կանցկացնի վարչության խորհրդի նիստ՝ խորհրդարանի աշխատանքում իր հետագա մասնակցության ձևաչափը որոշելու նպատակով։

«Յոթ պատգամավորներին բավականին դժվարի է աշխատել խորհրդարանում, որտեղ մնացած բոլոր խորհրդարանականները այսուհետ մեծամասնություն են կազմում, այդ պատճառով ստեղծվել է մեր հետագա ռազմավարությունը ճշտելու անհրաժեշտություն», - պարզաբանեց նա։ Միաժամանակ նա ավելացրեց, որ խմբակցության կողմից ներկայացված ոչ բոլոր՝ նույնիսկ քաղաքականությանը չվերաբերող առաջարկություններն են բարյացակամ ընդունվում։

Ընդդիմադիր պատգամավորը ձեռնպահ մնաց երկրում ձևավորված կոլաիցիայի վերաբերյալ մեկնաբանություններից։

«Այդպիսի գնահատական կտրվի «Ժառանգություն» կուսակցության կամ խորհրդարանական խմբակցության կողմից, մինչ այդ ես իրավասու չեմ որևէ մեկնաբանություններ անել», - ընդգծեց նա։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: