478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+24
Եղանակը Երևանում
Հայ
2008 թ.-ի հունվար-փետրվար ամիսների արդյունքներով՝ Ռուսաստանին բաժին է հասնում Հայաստանի ողջ արտաքին առևտրաշրջանառության 15 տոկոսը
14:41
31 Մարտի 2008

2008 թ.-ի հունվար-փետրվար ամիսների արդյունքներով՝ Ռուսաստանին բաժին է հասնում Հայաստանի ողջ արտաքին առևտրաշրջանառության 15 տոկոսը, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ վիճակագրության ազգային ծառայությունից։

Վիճակագրության տվյալների համաձայն՝ այդ ցուցանիշը շարունակում է մնալ Հայաստանի առևտրային գործընկեր-երկրների շրջանում ամենաբարձրը։ Ընդհանուր առմամբ ԱՊՀ երկրներին բաժին է հասնում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 34,3 տոկոսը, իսկ ԵՄ երկրներին՝ 38,2 տոկոսը։

2008 թ.-ի առաջին երկու ամիսների արդյունքներով՝ Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը աճել է 19,7 տոկոսով և կազմել է 102,7 մլն դոլար։

Միաժամանակ Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալը կազմել է 27,1 մլն դոլար (Հայաստանի ողջ արտահանման 18,9 տոկոսը)՝ 2007 թ.-ի հունվար-փետրվարի ամիսների համեմատ կրճատվելով 0,4 տոկոսով։

Հայաստան ներկրված ռուսական արտադրության ապրանքների ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 75,6 մլն դոլար՝ ավելանալով 29,1 տոկոսով։ Միաժամանակ, ընդհանուր առմամբ ՌԴ տարածքից ներկրման ծավալը կազմել է 113,5 մլն դոլար (23,9 տոկոս աճ) կամ ներկրման ընդհանուր ծավալի 20,9 տոկոսը։

2008 թ.-ի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը աճել է 24,3 տոկոսով՝ 2007 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ և կազմել է 687 մլն դոլար։ Միաժամանակ, արտահանման ծավալը կազմել է 143,6 մլն դոլար, իսկ ներկրմանը՝ 543,4 մլն դոլար։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: