478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի հանրապետական կուսակցությունը կարևորում է բարեփոխումները երկրում. պատգամավոր
13:20
31 Մարտի 2008

Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որը գլխավորում է փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, կարևորում է բարեփոխումները երկրում, երկուշաբթի ասաց կուսակցության մամուլի քարտուղար, ՀՀ խորհրդարանի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։

«Մեզ համար կարևոր է, որպեսզի Հայաստանում ձևավորված կառավարությունը՝ նախագահի գլխավորությամբ կարողանա իրագործել այն բարեփոխումները, որոնց կարիքը զգացվում է այսօր երկրում», - ասաց Շարմազանովը լրագրողներին։

Նրա խոսքերով, Հայաստանի նոր կառավարությունը պետք է ի վիճակի լինի լուծելու պետության համար կենսական խնդիրները։

«Ժողովուրդը կառավարությունից սպասում է ոչ միայն սոցիալտնտեսական, այլ նաև արտաքին-քաղաքական խնդիրների լուծում», - ասաց ՀՀԿ-ի ներկայացուցիչը։

Միաժամանակ նա ավելացրեց, որ հարցն այն մասին, թե ով է դառնալու վարչապետ կամ կառավարության անդամ, կրում է ոչ թե անձնային, այլ ռազմավարական բնույթ։

«Կառավարությունը պետք է ձևավորվի ժողովրդի վստահությունը վայելող մարդկանցից», - նշեց Շարմազանովը։

ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա հանրապետության նախագահը  վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին: Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում:

Պետության ղեկավարը ընդունում է կառավարության հրաժարականը իր պաշտոնը ստանձնելու օրը։ Նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանն իր պաշտոնը կստանձնի ապրիլի 9-ին։

Շարմազանովը չբացառեց խորհրդարանից դուրս գտնվող քաղաքական ուժերի հետ համագործակցության հնարավորությունը։

«Նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես խորհրդարանական ընտրություններից հետո, այնպես էլ նախագահական ընտրությունների ընթացքում և հետընտրական փուլում միշտ արտահայտել է բոլոր առողջ քաղաքական ուժերի հետ երկխոսության իր պատրաստակամությունը՝ հանուն Հայաստանի կայուն զարգացման», - ասաց Շարմազանովը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: