483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+2
Եղանակը Երևանում
Հայ
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն ընդունել է «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը
19:14
28 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ուրբաթ Հայաստանի նախաձեռնությամբ Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն ընդունել է ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ (Resolution “Prevention of genocide”) բանաձևը:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, սա ցեղասպանության կանխարգելմանն ուղղված` ՄԱԿ-ի մարդու իրավունքների համակարգում երբևէ ընդունված առաջին բանաձևն է:

Բանաձևը ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ ՄԱԿ-ում Հայաստանի նախկին նախաձեռնությունների շարունակությունն է և նպատակ ունի քննարկելու ՄԱԿ ի համակարգում վաղ կանխարգելման խնդիրներով զբաղվող մեխանիզմների գործունեության ներդաշնակեցման խնդիրներ:

«Հայաստանը առաջնորդվում է այն սկզբունքով, որ ազգային, ռասայական, կրոնական և էթնիկական խմբերի իրավունքների զանգվածային խախտման վաղ կանխարգելումը հանդիսանում է դրանց` մարդկության դեմ հանցագործությունների, ներառյալ ցեղասպանության վերածվելը կանխելու հիմնարար սկզբունք»,-ասված է հաղորդարգրության մեջ:

Նաև նշվում է, որ վերջին 60 տարիների ընթացքում` Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժման կոնվենցիայի ընդունումից ի վեր միջազգային հանրությունն արձանագրել է որոշակի առաջընթաց` կանխարգելման իրավական շրջանակների մշակման առումով, սակայն ներկայում անհրաժեշտ է հղկել առկա սկզբունքները և կիրառել գործնական մեխանիզմները:

Այս ուղղությամբ Հայաստանը բանաձևով առաջարկել է ՄԱԿ-ի համակարգում տարվա ընթացքում կազմակերպել քննարկում պետությունների, ՄԱԿ-ի մարմինների, քաղաքացիական հասարակության և մասնավորապես, գիտական շրջանակների մասնակցությամբ:

Բանաձևի ընդունումը նաև խորհրդանշական է այն առումով, որ այս տարի լրանում է Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման միջազգային կոնվենցիայի 60-ամյակը:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանին Հայաստանի նախաձեռնությամբ հրավիրվել և ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կողմից ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ֆրենսիս Դենգը, որի հետ համագործակցությունը առանցքային է գնահատվում ցեղասպանության կանխարգելման հարցերով մտահոգ երկրների կողմից:

Այս բանաձևը համահեղինակել են 58 պետություններ, այդ թվում` Եվրամիության բոլոր երկրները, Շվեյցարիան, Ավստրալիան, Արգենտինան, Բրազիլիան, Կանադան, Մեքսիկան, Նորվեգիան և այլոք:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը ստեղծվել է 2006թ-ին` փոխարինելով նախկինում գործող Մարդու իրավունքների հանձնաժողովին:

Այն ՄԱԿ-ի համակարգում մարդու իրավունքների խրախուսման և պաշտպանությամբ զբաղվող հիմնական մարմինն է, որի անդամ են ՄԱԿ-ի 47 անդամ պետություններ երկրներ: Նախկինում հանդիսանալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ` Հայաստանը ներկայում ՄԻԽ–ում ունի դիտորդի կարգավիճակ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։