482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պարտավոր է պատժել Երևանում մարտի 1-2-դեպքերի մեղավորներին. Փենինգթոն
18:20
28 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը պարտավոր է պատժել մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած անկարգությունների մեղավորներին, հայտարարել է Հայաստանում ԱՄն գործերի ժամանակավոր հավատարամատար Ջոզեֆ Փենինգթոնը։

«Մենք մտահոգություն ենք հայտնում քաղաքացիների կալանավորումների և ձերբակալությունների վերաբերյալ, սակայն այն մարդիկ, ովքեր մարտի 1-2-ին Երևանում բռնություն ու կողպուտ են իրականացրել, պետք է պատժվեն։ Պետությունը պարտավոր է այդպես վարվել»,- ուրբաթ Մամուլի ազգային ակումբում ասաց Փենինգթոնը։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։

 Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է մեկ ոստիկան և յոթ քաղաքացի, շուրջ 265 մարդ ստացել են վնասվածքներ։

ՀՀ գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ՝ իշխանությանը բռնի ուժով տիրանալուն և սահմանադրական կարգը խախտելուն ուղղված զանգվածային անկարգությունների փաստով, ձերբակալվել է 106 մարդ։

Երևանում արտակարգ դրության ավարտից հետո՝ մարտի 21-ից մինչ օրս, ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում բերման է ենթարկվել 21 անձ, որոնցից 12-ը՝ Երևանում, 9-ը՝ հանրապետության մարզերում։

Կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում ոստիկանության բաժիններ են բերվել վերջին օրերին մայրաքաղաքում հրահրված, այսպես կոչված՝ «քաղաքական զբոսանքների» և «քաղաքական ընթերցումների» կազմակերպիչներ ու մասնակիցներ, որոնց բացատրվել է իրենց գործողությունների անօրինական լինելը, ինչպես և ճշտվել է զանգվածային անկարգություններին նրանց մասնակցելու հանգամանքը:

Նա նաև նշեց իրավիճակների տրոհման անհրաժեշտությունը, երբ մարդուն ձերբակալում են քաղաքական հայացքներ արտահայտելու կամ երթերին մասնակցելու համար։

«Մենք կարծում ենք, որ այս երկու խմբերը պետք է հստակ տարանջատվեն և նրանք, ովքեր կմտնեն երկրորդ խնբի մեջ, պետք է չհայտնվեն բանտում»,-ասաց Փենինգթոնը։

Դիվանագետը միևնույն ժամանակ նշեց, որ ամերիկյան դեսպանատան տեղեկության համաձայն, Ոստիականություն բերվածները վերջին օրերի ընթացքում ազատ են արձակվել։

«Սակայն ես իշխանությունների նման գործողությունները կառուցողական քայլ չեմ համարում, քանի որ դա կարող է միայն ուժեղացնել բնակչության լարվածությունն ու դժգոհությունը»,-ասաց Փենինգթոնը։

Ընդ որում նա նշեց, որ Հայաստանի նորընտիր նախագահՍերժ Սարգսյանի կողմից հնչեցված խոսքերը հուսադրող են, սակայն դրանց իրատեսականության մասին հնարավոր կլինի դատել միայն նրա՝ նախագահի պաշտոնին անցնելուց հետո։

Հայաստանի գործող վարչապետ Սերժ Սարգսյանը հաղթել է փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններում՝ հավաքելով ընտրողների ձայների 52,82 տոկոսը, երդման արարողությունը կկայանա ապրիլի 9-ին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:47
16 Դեկտեմբերի 2017
Արձանագրությունների ստորագրումից հետո էլ, այսօր էլ գնդակը թուրքական կիսադաշտում է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի վերջին հայտարարության վերաբերյալ:
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։